Ուղիղ եթեր
Մամուլ 1 տարի առաջ - 08:46 14-02-2025

Մեսի՞ջ է, թե՞ տգիտություն․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը քննարկում էր կազմակերպել՝ նվիրված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` USAID-ի «տեւական ազդեցությանը ՀՀ տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդման գործում»: Միջոցառումը, որն ավելի շատ նման էր ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերի մեծարման երեկոյի, վարել է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը:

Մակունցը հատուկ երախտագիտություն է հայտնել Փաուերին, լավատեսություն հայտնել «շարունակական համագործակցության համար եւ ԱՄՆ ձեւավորվող նոր վարչակազմի հետ էլ ավելի ամրապնդելու հույս հայտնել»: Վաշինգտոնի հայ համայնքից ստացված տեղեկատվության համաձայն, Թրամփի վարչակազմը` լիազորությունները ստանձնելուց հետո, անդրադարձել է դեկտեմբերին Մակունցի կազմակերպած միջոցառմանը: Բանն այն է, որ Սամանթա Փաուերին Թրամփի թիմում համարում են թիվ մեկ թշնամի, նույնիսկ պատրաստվում են պատասխանատվության ենթարկել՝ պետական միջոցները քաղաքական նպատակներով վատնելու եւ Թրամփին վարկաբեկելու համար: Ընդ որում, այդ միջոցառումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թրամփն արդեն հաղթանակել էր եւ բացեիբաց խոսել USAID-ի դեմ: Թրամփի թիմում չեն հասկանում, թե ինչ է մտածել Լիլիթ Մակունցը Փաուերին դեսպանատուն հրավիրելով եւ մեծարելով, մանավանդ որ միջոցառումը վարել է Թրամփի մեկ այլ թշնամի` Ուկրաինայում եւ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչը: Թրամփի թիմը փորձում է հասկանալ` արդյոք սա քաղաքական մեսի՞ջ է, թե՞ պարզապես տգիտություն:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան