Մամուլ 1 տարի առաջ - 08:22 13-02-2025

Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Եվրաքվեի նախագիծն առաջին ընթերցում անցավ 63 կողմ, 7 դեմ ձայնով։ Այն վերջինն էր քվեարկության դրված նախագծերի շարքում: Պատգամավորները քվեարկեցին մոտ 2 տասնյակ նախագծեր, բայց երբ հերթը հասավ սրան, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ թիմակիցներից շատերի համար անսպասելի, 20 րոպե ընդմիջում խնդրեց։ Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանը, որը դահլիճում չէր, Կոնջորյանին sms է ուղարկել, որ ընդմիջում վերցնի: 20 րոպե անց ԱԺ նախագահը վերադարձավ, եւ քվեարկեցին։ Այս ընդմիջումը երեկ ՔՊ-ում խոսակցությունների առիթ էր դարձել, ոմանք տարակուսած էին՝ ինչո՞ւ ի սկզբանե ԱԺ նախագահը դահլիճում չէր՝ օտարերկրյա պատվիրակություն չէր հյուրընկալել, ԱԺ կայքում էլ որեւէ հանդիպման մասին տեղեկատվություն չհայտնվեց: Նրանք ասում էին, որ Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում` հավանաբար, դուրս էր եկել ընդմիջման, բայց ցանկացել էր մասնակցել` ընդդեմ Ռուսաստանի նախագծի քվեարկությանը։

Նիստից հետո մենք հարց ուղղեցինք Սիմոնյանին՝ ինչո՞ւ դահլիճում չէիք։ Ասաց, որ հանդիպման էր, թե ում հետ եւ որտեղ` չմանրամասնեց։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում