Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:45 12-02-2025

Հայաստանը պետք է մոտ լինի ԵՄ-ին այնքանով, որքանով դա չի սպառնա ՀՀ լինելիությանը․ Արմեն Ռուստամյան

Այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում շարունակվում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի քննարկումը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի խոսքով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկն իր մեջ մի շարք խնդիրներ է պարունակում․

«Ուզում ենք համոզել ինքներս մեզ, որ այս գործընթացն օգտակար է լինելու։ Բայց, երբ հարց ենք տալիս, որ ՀՀ-ն տարբեր կառույցների մեջ է, որոնք իրար հետ համատեղելի չեն, ասում են՝ երբ որ լինենք ԵՄ անդամ, նոր այդ խնդիրը կբերենք օրակարգ»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ այդ խնդիրներից մեկը տարբեր կառույցների հետ աշխատանքի «և՛, և՛»-ի փոխարինումն է «կա՛մ, կա՛մ»-ով։

Նա նաև թվարկեց մի շարք երկրներ, որոնք տարիներ շարունակ փորձում են դառնալ ԵՄ անդամ։ «Մենք մի գործընթացի մեջ ենք մտնում, որը նպատակի առումով հեռանկար չունի, բայց բուն գործընթացը կարող է խնդիրներ առաջացնել»,- ասաց Ռուստամյանը՝ նշելով, որ ըստ էության ժողովրդին կանգնեցնում են Թուրքիայի և Ռուսաստանի միջև ընտրության առջև։ Նրա խոսքով Հայաստանը պետք է մոտ լինի ԵՄ-ին այնքանով, որքանով դա չի սպառնա ՀՀ լինելիությանը։

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ