Որքանով է Հայաստանը պատրաստ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ընդունելուն
copy image url

Որքանով է Հայաստանը պատրաստ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ընդունելուն

Սպորտ 2 տարի առաջ - 23:33 11-05-2022
Մայիսի 21-ից 31-ը Երևանում անցկացվելու է բռնքամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մարզաձևի 44-րդ եվրոպական ստուգատեսն ընդունելը մեծ կարևորություն ունի, սակայն մնում է հասկանալ, թե մեր երկիրը որքանով է պատրաստ ընդունել մրցաշարը։

Նախ նշենք, որ առաջնությանը մասնակցելու են 45 երկրի ավելի քան 300 մարզիկներ, ևս 100 պատվիրակներ կժամանեն Երևան։

Բռնցքամարտի ԵԱ-ն անցկացնելու նպատակով ՀՀ կառավարության ապրիլի 15-ի որոշմամբ պահուստային ֆոնդից 750 մլն 192 հազար դրամ գումար է հատկացվել:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ներկայացնելով նախագիծը, նշել է, որ գումարը նախատեսված է մրցաշարի բրենդավորման, գովազդի և սոցիալական ցանցերում առաջխաղացման, բացման և փակման հանդիսավոր արարողությունների ու մրցաշարի ընթացքում այլ միջոցառումների կազմակերպման համար:
Մայիսի 11-ի դրությամբ Երևանում չկան մրցաշարի մասին տեղեկություն պարունակող վահանակներ։ Այս ընթացքում կազմակերպվել է ընդամենը 1 ճանաչողական մրցույթ-միջոցառում։ Մրցույթում հաղթած մասնակիցները կպարգևատրվեն խրախուսական նվերներով, հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Ինչպես նշվել էր, գումարի մի մասը տրամադրվելու է մրցաշարի բրենդավորման, գովազդի և սոցիալական ցանցերում առաջխաղացման համար։ Մայիսի 11-ի դրությամբ մրցաշարի ֆեյսբուքյան պաշտոնական էջն ունի 800-ից ավելի հավանումներ, իսկ Instagram-ի էջը՝ 90-ից ավելի։

Մենամարտերը կայանալու են Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում։ Ticketon.am կայքում սպասվող մենամարտերի տոմսերն են վաճառվում, որոնց գները կազմում են 2 հազարից 10 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ ֆուտբոլի Հայաստանի Գավաթի եզրափակչի տոմսերն արժեին 300, 500 և 1000 դրամ։ Սովորաբար, հայ մարզասերները բարձր գներով ձեռք են բերում միայն ֆուտբոլի ազգային հավաքականի տոմսեր, իսկ այլ սպորտային իրադարձությունների, թեկուզև խորհրդանշական գներով, այցելությունները հիմնականում մերժվում են։ Սպորտում տոմսային քաղաքականությունը դեռևս պետք է «զգույշ» կիրառել։

Այստեղ ուշադրություն է արժանի նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը։ Գերատեսչության ֆեյսբուքյան էջն ունի 4․400-ի հասնող հավանումներ։ Դարձյալ կարելի է համեմատականներ անցկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որի ֆեյսբուքյան էջն անհամեմատ ակտիվ է (94 հազար հավանումներ):

Ամեն դեպքում, մարզաձևը Հայաստանում ունի իր հետևորդների մեծաթիվ բանակը, որոնց հարկավոր էր ավելի մեծ ծավալով ներկայացնել սպասվող սպորտային տոնի մասին։ Հարկ է արձանագրել, որ եվրոպական խոշորագույն սպորտային իրադարձության մեկնարկից 10 օր առաջ Հայաստանի քաղաքացիները՝ մասնավորապես բռնցքամարտի սիրահարները բավարար տեղեկացված չեն առաջնության մասին։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
15:54 Արցախի կորստից, ըդքան երեխու զոհվելուց ըդպես չխառնվան իրար, ինչքան էս ընտրություններին. Գյումրիի քաղաքապետ
18:00 Ըստ էության․ Տեղական ինքնակառավարման մարմինների առաջարկվող օրենքն ավելի վատն է
17:50 Ով փող ունի, նա է գնումներ կատարում․ Զատիկի եռուզեռը՝ շուկայում
17:43 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Սուրբ Հարության տոնի կապակցությամբ
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
15:46 Ինչքան էլ տարբեր լինենք, միասնական ու դեմ ենք դավաճանական պահվածքին. Կարեն Սիմոնյանի պատասխանը` Սարիկ Մինասյանին