Սպորտ 2 տարի առաջ - 13:33 19-02-2024

Եվրոպայի այս առաջնությունն ինձ համար դժվար ստացվեց․ Հակոբ Մկրտչյան

Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգի մեդալների համար մրցակցությունը դժվարներից մեկն է համարում:

«Եվրոպայի այս առաջնությունը դժվար ստացվեց, քանի որ բազմաթիվ վնասվածքներ ունեի: Ցավեր ունեի ուսերիս հատվածում, արմունկի ցավ նույնպես կար: Բայց, այս ամենը հաղթահարելով, ունեցանք այն արդյունքը, որն ունենք: 96 կգ քաշային կարգում մրցակցությունն իսկապես դժվար էր»,-Սոֆիայում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հակոբ Մկրտչյանը:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Եվրոպայի առաջնության մրցումային 7-րդ օրը պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:

Հայաստանի ընտրանու ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 161 և 166 կգ: Այս ձևում նա նվաճեց փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Հակոբ Մկրտչյանը երեք հաջող մոտեցում ունեցավ` 200 կգ, 205 և 209 կգ:

Այս ձևում նա դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 375 կգ արդյունքով Հակոբ Մկրտչյանը Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն դարձավ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը նույն քաշային կարգում դարձավ արծաթե մեդալակիր։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա