Ուղիղ եթեր

Երևանցիների բոյկոտը, Ավինյանի հերթական մանիպուլյացիան, Արշակ Կարապետյանի զգուշացումը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:26 04-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 4-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Երևանում արդեն չորրորդ օրն է, ինչ քաղաքացիները բոյկոտում են հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացումը՝ պահանջելով վերականգնել 1 ուղևորության համար արդեն նախկին 100 դրամ ուղեվարձը։ Ընդդիմադիր ուժերը վաղ առավոտվանից շարունակել են բողոքի ակցիաները՝ բարձրանալով ավտոբուսներ և քաղաքացիներին հորդորելով վճարել առավելագույնը 100 դրամ։ Քաղաքացիների հիմնական մասը կա՛մ 100 դրամ էր վճարում, կա՛մ առհասարակ չէր վճարում, սակայն որոշ քաղաքացիներ արդեն թանկացված՝ 150 դրամ ուղեվարձն էին վճարում։ Հիշեցնենք, որ Երևանի ավագանին, հանրային ճնշման տակ ներքո որոշեց 1 ուղևորության արժեքը սահմանել 150 դրամ, թեպետ ընդամենը 1 օր առաջ քաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառում էր նման հնարավորությունը, ինչպես այժմ 100 դրամին վերադարձն է բացառում։

Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը Հայաստանին անկախ և ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն է ընձեռնել։ Այս մասին կառավարության ղեկավարն ասել է Վաշինգտոնում՝ հայ համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը։ «44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն։ Ես չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։ Այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել և հիմա պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,- ասել է նա։

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է վարժական հավաքներից խուսափելու համար խստացնել պատժամիջոցները և հստակեցնել զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարումը։ Համապատասխան նախագիծը հրապարակվել է e-draft իրավական ակտերի միասնական կայքում։ Նշվում է , որ օրենքի բացերի պատճառով որոշ քաղաքացիներ օգտագործում են ձևական պատճառաբանություններ՝ վարժական հավաքներից խուսափելու համար։ Հստակեցվում են վարժական հավաքներից խուսափելու ձևերը՝ հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ չներկայանալը, առողջական վիճակի հետազոտումից կամ բժշկական փորձաքննությունից խուսափելը, վարժական հավաքին ներգրավվելուց որևէ այլ եղանակով հրաժարվելը, մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով հավաքներից խուսափելը, փաստաթղթերի կեղծման կամ խաբեության այլ ձևերով խուսափելը։

Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը։ «Քիչ առաջ տեղակացա, որ Էջմիածնի` Կոմիտասի անվան հրապարակից հանվել է Արցախի դրոշը։ «Էջմիածին» դաշինքը խստագույնս դատապարտում է Արցախի, նրա ժողովրդի և խորհրդանիշների դեմ իրականացվող ցանկացած գործողություն»,- նշել է Խաչատրյանը՝ հավելելով, որ հետամուտ են լինելու, որպեսզի այս վանդալիզմն իրականացնողները հայտնաբերվեն և ենթարկվեն պատասխանատվության։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

22:25 Բոլորս կարող ենք խմել «Թուրանի ջուրը». Փաշինյանը խոստանում է չխոչընդոտել «Թուրանի ճանապարհին»
22:00 Բնակարաններ, մեքենա, 39 մլն կանխիկ, 64 մլն եկամուտ․ Ալեն Սիմոնյանի և կնոջ ունեցվածքը
09:10 Ոտաբոբիկ նվաստացում. կա թաքնված պլան, նորից «կգցեն»
00:02 Սուրբ Պատարագի չմասնակցողն օկուպացված Կոստանդնուպոլսում մզկիթ է այցելել․ Տեր Վրթանես Բաղալյան
22:08 ՀՀ գործող իշխանությունը Արցախն ու Արցախի ժողովրդին վերաբերվում է որպես բեռ ու խոչընդոտ. Բեգլարյան
12:58 Թուրքիան փոխարինում է ՌԴ-ին Հայաստանում. թուրք-ադրբեջանական մամուլը` Փաշինյանի այցի մասին
22:17 Նա խորապես մտահոգված է հայրենիքի ճակատագրով, նա Եկեղեցու կողքին է. Առնո Բաբաջանյանի որդին` Սամվել Կարապետյանի մասին
21:13 Չարիքը պետք է հեռացվի. մեր հաղթանակը այլընտրանք չունի. «Սրբազան Պայքար»
22:30 Մենք կորցրել ենք Արցախը, բայց ոչ մի բան չենք գտել․ հարցում
20:34 Ողբերգական դեպք՝ Երևանում. Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին