Ներքին Տեսանյութ Հարցում 1 տարի առաջ - 18:55 04-02-2025

Օդի աղտոտվածությունն ու սթրեսն են քաղցկեղի տարածման պատճառը․ հարցում

Այսօր՝ փետրվարի 4-ին, նշվում է քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս միջազգային օրվա նպատակն է բարձրացնել քաղցկեղի՝ որպես ժամանակակից քաղաքակրթության ամենասարսափելի հիվանդություններից մեկը մասին իրազեկվածությունը, ապատեղեկատվության վերացումը, ուշադրություն դարձնել այդ հիվանդության կանխարգելմանը, հայտնաբերմանն ու բուժմանը, դրա խրախուսմանը։

Քաղցկեղից մահացության դեպքերի շուրջ 30%-ը պայմանավորված են հինգ գործոններով, որոնք կապված են վարքագծի և սնվելու հետ, ինչպիսիք են մարմնի զանգվածի բարձր ինդեքսը, մրգերի և բանջարեղենների ոչ բավարար օգտագործումը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը, ծխելը, ալկոհոլ օգտագործելը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով, որո՞նք են հիմնական պատճառները, որ քաղկեղը գնալով տարածվում է»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ քաղցկեղի տարածման պատճառ է սթրեսն ու կեղտոտ օդը։
«Սթրեսը, օդի պղտորությունը, սնունդը, բայց ավելի շատ թունավոր պարունակությունը»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ քաղցկեղի պատճառ է թերսնուցումը, հուզմունքը, նյարդային վիճակը։ «Ամենակարևորը,որ մարդիկ ներվային վիճակում են գտնվում։ Եթե մարդու հոգեկանը հանգիստ լինի, օրգանիզմն էլ կհանգստանա»,- ասաց նա։

«Չգիտեմ, բայց Աստված հեռու պահի»,- պատասխանեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ