Երևան +10°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 16:28 28-06-2021

Հայաստանում քաղցկեղի տարածվածության հիմնական պատճառը սնունդն է. Հարություն Մնացականյան

Գյուղատնտես Հարություն Մնացականյանը, ով վերջին տարիներին սեփական մաշկի վրա է զգում գյուղատնտեսության ոլորտում կատարվող բոլոր փոփոխությունները, բավականին հաճախ է անդրադառնում թունաքիմիկատների չարաշահման, ոչ ճիշտ դրանց քանակով օգտագործման և ընդհանրապես բույսերի սխալ մշակման արդյունքում ստացված գյուղմթերքի բաղադրության փոփոխության մասին:

Մասնավորապես, նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ծիրանի մեջ հատուկ տեխնիկայի միջոցով նիտրատների քանակի ստուգման արդյունքները, որտեղ հստակ երևում է, որ թույլատրելի նորմը գերազանցում է 250%-ով։ «Մենք սա ուտում ենք, սա ուտում են մեր երեխաները»,- գրել էր օգտատերը։

Օրագիր.news-ի հետ զրույցի ընթացքում Հարություն Մնացականյանը նշեց, որ տվյալ խնդիրը միայն ծիրանի պարագայում չէ, որ առկա է. իրականում սխալ գյուղատնտեսությունն ավելի խորը արմատներ ունի:

«Մեր երկրում սխալ գյուղատնտեսությունը հիմքերը դրվել են դեռևս 1992թ-ից, ավելի կոնկրետ՝ ԽՍՀՄ-ի փլուզումից և հողերի սեփականաշնորհման գործընթացների մեկնարկից հետո: Այն ժամանակից սխալ ուղով է գնացել ու մինչև հիմա էլ գործընթացը շարունակվում է: Հիմնական պատճառն այն է, որ մենք չունենք մասնագետներ: Գյուղացին ինքն է որոշում, թե ինչ թունաքիմիկատներ և ինչքան պարարտանյութ պետք է օգտագործի բույսերը խնամելիս, ինչ չափաքանակով բուժումներ անի: Հետևաբար Հայաստանում մշակաբույսերի, բանջարեղենի, կանաչեղենի մեջ մեծ մասամբ լինում են տարբր նույթերի չափերի գերազանցում»,- ասում է Հարություն Մնացականյանը և հավելում, որ դա է պատճառը, որ Հայաստանը քաղցկեղով հիվանդների քանակով առաջատար երկրի ցանկում է:

«Այսօր մենք 100.000 բնակչի հաշվով քաղցկեղով հիվանդ 400 մարդ ունենք, ու դրա հիմնական պատճառը սնունդն է, պտուղ-բանջարեղենից սկսած կանաչեղենով վերջացրած: Կանաչին, քանի որ ոռոգման ջրի խնդիր կա, կոյուղու ջրով ոռոգում են, որի մեջ բարձր է ծծումբի նորման, կարտոֆիլի մեջ՝ ազոտական պարարտանյութի նորման: Դա լուրջ խոչընդոտներ է ստեղծում նաև մթերքի արտահանման համար: Անցյալ տարի 3տոննա ծիրան արտահանվեց Բելգիա, բայց չընդունվեց, ապրանքը վերացվեց, արտահանողը լուրջ վնասներ կրեց»,- փաստում է գյուղատնտեսը:

Գործարարն ընդգծում է, որ գյուղնախարարության կազմաքանդումը մեծ սխալ էր, քանի որ վերահսկող կառույցի բացակայությունը շատ վատ է անդրադառնում ոլորտի վրա, «Պետությունը պետք է լծակներ ունենա, որ ազդի գյուղացու վրա՝ տույժերով, հարկադրանքով, խրախուսելով, կրթելով: Ամենակարևորը ճիշտ մասնագետների խնդիրն է, որն այդպես էլ չլուծվեց: Ոլորտը բարցիթողի վիճակում է: Վերահսկողությունն էլ չի կարող ցանկալի արդյունքների բերել, քանի որ համապատասխան կուռույցը չի կարող բոլոր գյուղացիների տուն մտնել, ստուգել, փորձաքննություն անել, որը բավականին մեծ գումարների հետ է կապված, ինչը չի կարող չազդեց գյուղապրանքի գնի վրա»:

Մնացականյանի խոսքով, ցանկացած ձախողման պատճառն ու պատասխանատուն պետությունն է, անհատի վրա խնդիր բարձել չի կարելի, քանի որ նա իր շահ է հետապնդում, իսկ պետությունը համընդհանուր շահն անձնական շահից վեր դասելու գործառույթ ունի:

«Եթե ամեն ինչ բարդենք անհատի վրա, պետության գաղափարը կորում է: Սրա արդյունքում կշարունակվի քաղցկեղով հիվանդների մեծ աճ գրանցվել, այլ հիվանդություններն են զարգանալու, արտահանման խնդիրները խորանալու են ու մեզ կանգնեցնեն փաստերի առջև, դա բերելու է հողի դեգրատացման, ամենակարևորը՝ էկոհամակարգի փչացման և բնապահպանական լուրջ խնդիրների: Իսկ այսօր պետությունը նույնիսկ ոռոգման ջրի խնդիր չի կարողանում լուծել: Մի կենտրոնացված կառույց էլ չկա, որ դիմես ու հասկանաս՝ ո՞ւմից պատասխան պահանջես: Մասնագիտացում ու ճիշտ կառավարում՝ մենեջմենթ. երկուսն էլ բացակայում են, ուստի ունենք այն, ինչ ունենք»,- նշեց գործարարը:

Ամենից շատ դիտված

09:00 Նիկոլ Փաշինյանը չի պաշտպանվում, ուզում է հանձնե՞լ իշխանությունը  
17:09 Առջևում ոստիկանական զորքեր են․ եթե որևէ մեկը կբորբոքվի, ուրեմն իրենց մարդն է․ Բագրատ Սրբազան
12:05 Բագրատ Սրբազանի առաջնորդորդությամբ երթը դեպի Երևան շարունակվում է․ ՈւՂԻՂ
10:43 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին․ shamshyan.com
21:03 Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
18:25 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը շարունակում է իր երթը դեպի Երևան
22:46 2 ահը 1 մահ է. Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հերթական սուտը
21:30 Աչքը հանելու արվեստը․ Փաշինյանի կառավարության՝ բաժնետեր դառնալուց հետո ԶՊՄԿ-ի գործերը վատացել են
16:00 Բագրատ Սրբազանի երթի պատճառով Փաշինյանը զրկվել է հայրենի գյուղ այցելելուց
09:40 Նիկոլ Փաշինյանի հերթական ապօրինությունը․ օպերատիվ հերթապահություն՝ հանուն ՔՊ-ի