Օրակարգ․ Ավինյանին քաղաքապետ դարձնելով՝ Նիկոլ Փաշինյանն է թքել պետության վրա․ Մանուկ Սուքիասյան

Օրակարգ Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:00 04-02-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Մանուկ Սուքիասյանի հետ զրուցել ենք Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման, դրա դեմ շարունակվող բոյկոտի, հանրային տրամադրությունների և ընդդիմության անելիքների, հետագա գործողությունների, ամբողջական իշխանափոխության հասնելու հնարավորությունների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Մանուկ Սուքիասյանն ընդգծեց, որ պետության վրա Նիկոլ Փաշինյանն է թքել՝ ԱՆԻՖ-ը տապալած Տիգրան Ավինյանին քաղաքապետ դարձնելով։

«Հարց է առաջանում․ բա էտ որակի մարդուն՝ ԱՆԻՖ-ից հետո՝ էն դեպքում, որ քրեական գործի վարույթ էլ կա, ինչի՞ ես բերել, նշանակել տվել, էտ փոքրամասնության ներկայացուցչին՝ հանրության 9%-ի վստահությանն արժանացած մարդուն, ինչի՞ ես բերել, փաթաթել մայրաքաղաքի վզին և պարտադրում ես, որ ասում ես՝ այ գիտեք, իր բերած թանկացումներն ընդունեք։

Այսինքն՝ եթե ԱՆԻՖ-ը տապալած մարդու բերած բարեփոխումը, էն որ դու էլ ես ասում, որ նա տապալվել է, ԱՆԻՖ-ը տապալած մարդու բարեփոխումը որ քաղաքացին մերժում է, դարձա՞վ, որ թքում է պետության վրա։ Էտ դու ես թքում պետության վրա, երբ տապալված մարդուն ԱՆԻՖ-ից հանում, բերում, դնում ես Երևանի քաղաքապետ»,-նկատեց նա։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ իշխանականների խուճապը փաստում է, որ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը հաջողվել է։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

12:38 Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան
15:43 Սրտիդ ստենդները թող ամրանան սիրո գերդոզավորումից. Նազենի Հովհաննիսյանը շնորհավորել է Անդրեին
12:45 Հայտնի է՝ ով էր ԱԺ դահլիճ մտնել փորձող տղամարդը
23:58 Արման Ծառուկյանի հարվածից հետո մարզիչը դուրս է ընկել օկտագոնից
17:10 Ձեր գերեզմանը մի օր, մելիք Ֆրանգյուլի գերեզմանի նման, դառնալու է հայի մաղձ թափելու վայր․ բաց նամակ՝ Փաշինյանին
11:10 Արա, քֆուր մի' արեք. հրմշտոց ու քաշքշուկ՝ ԱԺ-ում
12:00 Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներին ուղարկել են Երևան
22:18 Ամուր պահեք կապը Եկեղեցու և հայրենիքի հետ՝ անխաթար պահպանելու ինքնությունը. կաթողիկոսը՝ սփյուռքահայերին
12:14 Հակոբ Արշակյանը՝ ընդդիմադիր պատգամավորի 7 ամսական հղի օգնականին հրելու մասին
14:05 Իմ տանն էլ Մեծ Հայքի քարտեզը կա, կարող են մեղադրել միջազգային ահաբեկչության մեջ․ Գառնիկ Դանիելյան