Օրակարգ․ Մարդկանց համոզում են, որ Մեղրին նախկիններն են հանձնել, Նիկոլը՝ մեղավոր չէ․ Ալեն Ղևոնդյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ Ալեն Ղևոնդյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ալեն Ղևոնդյանի հետ զրուցել ենք Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի, «Ազատություն» ռադիոկայանի գաղտնազերծած վերջին փաստաթղթերի ու գաղտնազերծման նպատակների, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, նախընտրական տարում հանրության հարկային բեռը մեծացնելու նպատակահարմարության, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը դադարեցնելու, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ալեն Ղևոնդյանը համոզմունք հայտնեց, որ բանակցային փաստաթղթերի գաղտանազերծման նպատակը Մեղրին հանձնելու պատասխանատվությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա բարդելն է։

«Այս տեսանյութը, որը իրենք սարքել էին, էսպես կազմակերպել էին նպատակը հետևյալն էր․ որ փաստորեն Մեղրին վաղուց են հանձնել, և այո՛ սովորական քաղաքացին Հայաստանում վերցնելու է այդ ընկալումը, որ դեռ նախկիններն էին հանձնել, Նիկոլը ինչ անի, մեղավոր չի։ Այս թեզի ներքո փորձելու են առաջ տանել, երկրորդը՝ փորձելու են թիրավորել երկրորդ նախագահին՝ կապված Ռուսաստանի հետ, որովհետև ինքն ասոցացվում ու ընկալվում է որպես Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու կողմնակից, որի մասին ինքն իր ասուլիսներում էլ է նշել՝ պարբերաբար։ Այսինքն՝ հանրային ընկալման մեջ մի կողմից հակառուսականություն են ստեղծում, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի հետ կապում են գործող վարչապետի՝ Մեղրին հանձնելու քեյսը»,- ասաց նա։

Քաղաքագետը նկատեց նաև, որ Գարո Փայլանին պետք չէ հերոսացնել, նա թուրքական ազդեցության գործակալ է։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում