Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:33 01-02-2025

Գեղարքունիքում «Opel Astra»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին․ 20-ամյա ուղևորը մահացել է. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Սուքիասյանը իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 50 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Վվթարի հետևանքով ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ Կարեն Սուքիասյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ փետրվարի 1-ին, գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից