Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 11:03 01-02-2025

ԱՄՆ-ն կարող է պատերազմ սկսել Մեքսիկայի հետ. նախկին հետախույզ 

ԱՄՆ նախկին հետախույզ Սքոթ Ռիթերը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում կանխատեսել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարտելների դեմ պայքարի պատճառով կարող է պատերազմ սկսել Մեքսիկայի հետ:

«Կարծում եմ՝ պատերազմ կլինի Մեքսիկայի հետ։ Այո, ցավոք: Ես կարծում եմ, որ Թրամփը դա հնարավոր է համարում»,- գրել է նա:

Ռիթերի խոսքով՝ ԱՄՆ ՊՆ նոր ղեկավարը «շատ ագրեսիվ է», իսկ հասարակությունը կարծում է, որ ազգային անվտանգության ապահովման հարցերում ուժային կառույցները կարող են ցանկացած գործողություն ձեռնարկել:

Նախկին հետախույզի կարծիքով՝ ԱՄՆ-ը դժվար թե պատրաստ լինի կարտելների կողմից պատասխան քայլերի, ինչի պատճառով կարող են բացասական հետևանքներ առաջանալ:

Նախօրեին Թրամփը հաստատել էր, որ Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար 25 տոկոս մաքսատուրք կսահնանվի:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ