Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:36 31-01-2025

Օր ու գիշեր մտածում եմ, թե առանց հայտարարագրի ոնց բյուջես պլանավորեմ․ հարցում

Տևական ժամանակ է՝ մեկնարկել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի երկրորդ փուլը։ Այս փուլում տարեկան հայտարագիր ներկայացնող քաղաքացիների շրջանակն ընդլայնվել է։

Նախօրեին Նիկոլ Փաշինյանը իր ու կնոջ «Ընտանեկան փոդքասթի» շրջանակներում ասել է, որ եկամուտների ընդհանուր հայտարարագրումը նպատակ ունի պլանավորելու ընտանեկան բյուջեն։

Oragir.News-ը շրջել է Երևանի փողոցներում և քաղաքացիներին հարց ուղղել․ «Դուք առանց հայտարարագրի կարողանո՞ւմ եք ձեր ընտանեկան բիզնեսը պլանավորել»։

Հարցվածներից գրեթե բոլորը նշեցին, որ առանց դրա էլ կարող են իրենց ընտանեկան բյուջեն պլանավորել և դեմ են հայտարարագրմանը։

«Բացարձակ անհրաժեշտություն չենք գտնում հայտարարագրելու»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ընտանեկան բյուջեն պլանավորելու հարցում Նիկոլ Փաշինյանի օգնության կարիքը չկա։

«Մենք կարող ենք մեր բյուջեն պլանավորել ու բացարձակ հայտարարագրման կարիք էլ չենք տեսնում»,-ասաց նա։

Քաղաքացիներից մեկն էլ հեգնեց Նիկոլ Փաշինյանի ասածին։

«Օր ու գիշեր մտածում եմ, քուն դադար չունեմ, թե առանց հայտարարագրի ոնց բյուջես պլանավորեմ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
12:01 Ինչո՞ւ եք արցախցուն հարցնում՝ արդյոք ճանաչում է Արցախն Ադրբեջան կազմում. Արեգա Հովսեփյան
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան
23:28 Ամազոնի ափերի մոտ նավթ է հայտնաբերվել․ ով է շահագործելու այն