Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 12:30 03-02-2025

Հայտարարագրի ժամկետի երկարացումը հերթական ֆոկուսն է․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 31-ին հրավիրված իր ասուլիսում խոսելով եկամուտների ընդհանուր հայտարարագրման մասին, հայտարարեց, որ 2025 թվականի համար հայտարարագրման ժամկետը մայիսից տեղափոխվում է նոյեմբերի 1-ը։

Նա նշեց, որ ID քարտերի ստացման հերթեր կան, իսկ առանց նույնականացման քարտի հնարավոր չէ եկամտուների հայտարարագիր լրացնել:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հայտարարագրերի ժամկետը մայիսի 1-ից դարձավ նոյեմբերի 1։ Ձեր կարծիքով ինչու՞»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ չի կարող ասել, թե որն է ժամկետի փոփոխության պատճառը, բայց դեմ արտահայտվեց հայտարարագրմանը։

«Թող այսօրվա իշխանություն կոչեցյալը իր ունեցածը հայտարարարագրի, որ 2018-ին կեղտոտ, գնջռոտ էկան։ Թող էն ժամանակվա ունեցվածքն էլ հայտարարագրեն, էս պահին ունեցածն էլ։ Ինձ համար մեկ ա հայտարարարագրի ժամկետ կփոխեն, ժամկետ կերկարացնեն, թող իրենց ընտրողները մտածեն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ չի շտապում հայտարարագրման հարցում։
«Դե փորձում են ճնշման ձևով ազդել, հոգեբանական պահ ա, բայց ես չեմ շտապում այս հարցում»,-նշեց նա։
Անցորդներից մեկն էլ ասաց, որ դրա նպատակը բյուջեի ավելացումն է։

«Նպատակը բյուջեն լցնելն ա, որովհետև էնքան են տարել, որ բյուջեն էլ չի բավականացնում»,- նշեց նա։

«Կառավարության հերթական տրյուկներից ա, ֆոկուս»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից

Ձեզ գուցե հետաքրքրի