Ներքին Ավելին 1 տարի առաջ - 17:45 31-01-2025

Սիրուշո, Էմմի, Մերի Մակարյան, ԵՊՀ ռեկտոր․ ովքեր «պլստացին» Թրամփի որոշումից

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է որոշում, ըստ որի՝ պահանջում է դադարեցնել ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող ծնողներից Միացյալ Նահանգներում ծնվածներին քաղաքացիություն շնորհելու կարգը։

Շատերն են նկատել, որ հայ հայտնիները հաճախ են իրենց երեխաներին լույս աշխարհ բերում ԱՄՆ-ում քաղաքացիություն ստանալու նպատակով։

Ձեզ ենք ներկայացնում այն հայ հայտնիներին, որոնց երեխաները ծնվել են ԱՄՆ-ում և ստացել քաղաքացիություն։

1)Երգչուհի Սիրուշոյի երեխան ոչ միայն ծնվել, այլև մկրտվել է ԱՄՆ-ում։ Սիրուշոն և Լևոն Քոչարյանն իրենց դստերը՝ Զաբելին, մկրտել են ԱՄՆ-ում։



2) Էմմա Բեջանյանը, որը առավել հայտնի է որպես Էմմի, ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Նրա որդիները՝ Դանիելը և Միքայելը, ծնվել են ԱՄՆ-ում՝ ստանալով քաղաքացիություն։



3) Դերասանուհի Մերի Մակարյանը ամուսնությունից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։ Նրա դուստրը՝ Էլիզան, ծնվել է 2019-ին։ 2023–ին Մերի Մակարյանը լույս աշխարհ է բերել իր երկրորդ երեխային՝ որդուն։ Երեխաները ստացել են ԱՄՆ քաղաքացիություն։



4) Երգչուհի Լիլուն ամուսնությունից հետո տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ լույս աշխարհ են եկել նրա երկու երեխաները։ Նրա երկրորդ երեխան՝ դուստրը՝ Մարիան, ծնվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին։ Երրորդ երեխան՝ Էվան, ծնվել է 2024 թվականի հունիսին։ Նրանք ստացել են ԱՄՆ-ի քաղաքացիություն։



5) Լուսինե Թովմասյանը և նրա ամուսինը՝ Արթուրը, ԱՄՆ քաղաքացիություն ունեն։ Նրանց որդին՝ Ալեքը, ծնվել է ԱՄՆ-ում և ստացել քաղաքացիություն։



6) Դավիթ Թադևոսյանը երկար տարիներ բնակվում է ԱՄՆ-ում։ Նա ամուսնացած է դերասանուհի Աստղիկ Խաչատրյանի հետ։ Նրանց որդին՝ Մարկը, ծնվել է ԱՄՆ-ում և ստացել երկրի քաղաքացիություն։

7) Դերասաններ Աշոտ Տեր-Մաթևոսյանի և Սոֆյա Պողոսյանի որդին նույնպես ծնվել է ԱՄՆ-ում՝ ստանալով քաղաքացիություն։ Սոֆյա Պողոսյանը երեխայի ծնվելուց առաջ մեկնել էր ԱՄՆ։



8)ԱՄՆ-ում է ծնվել Շուշաննա Թովմասյանի և ռեժիսոր Վահե Սայանի առաջնեկը՝ Միկան՝ ստանալով քաղաքացիություն։





9) Հայ հայտնիների շարքին կարելի է ավելացնել նաև ԵՊՀ տխրահռչակ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, որի առաջին ամուսնությունից կրտսեր որդին ևս ծնվել է ԱՄՆ–ում՝ քաղաքացիություն ստանալու համար։




Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին