Ներքին 1 տարի առաջ - 11:45 28-01-2025

Բանակը միշտ տարել է իր Պատվո մшրտը, նույնիսկ երբ ոչ իր մեղքով՝ ամբողջովին մենակ էր. Սեյրան Օհանյան

Դու կայացել ես հայ ժողովրդի համար օրհասական ու բարդ պայմաններում։ Եվ մեր Անկախության համար մղվող պայքարում հաղթանակել ես Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ։ Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու Բանակը եղել են միասնական, մենք դարձել ենք անպարտելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

«Դու բազմիցս ապացուցել ես, որ մարտունակ ես, տարածաշրջանում մրցունակ և միշտ պատվով ես կատարել Քո առջև դրված մարտական խնդիրները։ Սակայն ծանրագույն զրկանքներ ես կրել, երբ այս ազգակործան ղեկավարության կողմից մնացել ես միայնակ։ Եվ անձնուրաց հրամանատարներիդ ու զինվորներիդ շնորհիվ տարել ես Քո Պատվո՛ մարտը՝ նույնիսկ այն պայմաններում, երբ ոչ Քո մեղքով՝ ամբողջովին մենակ էիր ու թշնամիներով շրջապատված։

Այսօր, որքան էլ փորձեն նենգափոխել ու նսեմացնել Քո անցած հիրավի հերոսական, փառավոր ճանապարհը, որքան էլ դժվար լինի Քեզ համար հետագայում, համոզված եմ՝ Դու նորից, ժողովրդի հետ միասին, ոտքի՛ ես կանգնելու՝ պատրաստ կատարելու Քո առջև դրված մարտական՝ մեր Հայրենիքի պաշտպանության խնդիրը։

Թո՛ղ չկասկածեն՝ մեր զարկի ուժը թշնամին նորի՛ց է տեսնելու։

Քե՛զ, Հայո՛ց բանակ, և քո հերո՛ս զավակներին՝ հավե՛րժ փառք ու պատիվ»,- գրել է Օհանյանը:

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը