Ներքին 2 տարի առաջ - 13:24 28-01-2024

Պարտություն կրել է ոչ թե բանակը, այլ այս իշխանությունների ղեկավարած պետությունը․ Սեյրան Օհանյան

Բանակի օրը այլ պայմաններում ենք տոնում, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մենք գտնվում ենք հուսահատության մեջ։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Արցախի հայաթափումից հետո մեզ անհրաժեշտ է, որ կարողանանք գոտեպնդվել ու ոտքի կանգնել։ Դժվար է՝ այսօր գնահատել բանակի վիճակը։ Այսօրվա իշխանությունները պարտավոր էին պատերազմից հետո ամբողջ թափով վերականգնել բանակի մարտական կարողությունները։ Բայց ակնհայտ է, որ եթե ինչ-որ բան կատարել են, արել են ուշացումով ու թերացումներով։ Որքան էլ դժվար լինի՝ հայկական բանակի հրամանատարներն ու զինվորները բոլոր փուլերում էլ մարտնչել են ու «Եռաբլուր»-ը դրա առհավատչյան է»,- ասաց նա։

ՊՆ նախկին նախարարի խոսքով՝ բանակն այն կառույցն է, որ կարճ ժամանակահատվածում արագորեն կարող է վերականգնել իր երբեմնի համբավը։

«Մեր բանակը կազմավորվել է չափազանց դժվարին՝ պարտադրված պատերազմի, ՀՀ-ի ու Արցախի շրջափակման ու երկրաշարժի պայմաններում։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ կառուցել ու հասնել հաղթանակների։ Միասնականությունը ու բարոյահոգեբանական ոգին այն գործոններն են, որոնց շնորհիվ կարող ենք հասնել հաղթանակների, բայց այս իշխանությունների ժամանակ միասնականությունը ոչնչացվեց։ Կանոնավոր բանակը այս իշխանությունների օրոք նորից վերածվեց կամավորական ջոկատների, ու մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որոնց մեծ մասը հակառակորդից ձեռք բերված ավար էր, զգալի մասը հանձնեցին Ադրբեջանին»,- ասաց Օհանյանը։

Վերջինիս խոսքով 44-օրյա պատերազմի պարտության պատճառներից մեկը պառակտվածությունն էր։

«Ընդ որում պարտություն կրել է ոչ թե բանակը, այլ այս իշխանոթյունների ղեկավարած պետությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը