Ներքին 1 տարի առաջ - 21:47 27-01-2025

Փաշինյանի մամուլի քարտուղարի ընկերուհին Գյումրիի քաղաքապետարանում պաշտոն է ստացել

Oragir.News-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի ընկերուհին` Լիլիթ Մուրադյանը, Գյումրիի քաղաքապետարանում պաշտոն է ստացել։

39-ամյա Լիլիթ Մուրադյանը նշանակվել է Գյումրիի քաղաքապետարանի ծրագրերի և արտաքին կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Մուրադյանը, մինչ նոր պաշտոնին նշանակվելը, աշխատել է Շիրակի մարզպետի աշխատակազմում։ 2021թ. Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի օգնականն էր, փոխվեցին մարզպետները, փոխվեց նաև Լիլիթ Մուրադյանի պաշտոնը։ Մուրադյանը զբաղեցնում էր Շիրակի մարզպետի խորհրդականի պաշտոնը։

Նազելի Բաղդասարյանի ընկերուհին իր կարիերան սկսել է «Ռադիո հայ Գյումրի» ռադիոկայանից։

2008-2011թթ. եղել է «Ռադիո հայ Գյումրի» ծրագրերի բաժնի ղեկավար, 2011-2015 թթ. «Ռադիո հայ Գյումրի» լրատվական ծրագրերի պատասխանատու, 2011-2015 թթ.- «Ցայգ» ՀԸ Հոգևոր հաղորդման խմբագիր, հաղորդավար, 2015-2018 թթ. «Ցայգ» ՀԸ խմբագիր, հաղորդավար 2017-2020 թթ. -«Ցայգ» ՀԸ լրատվական ծրագրի պատասխանատու, համակարգող, 2018-2020թթ. «Ցայգ» ՀԸ «Տեսակետ» հեղինակային հաղորդման մեկնաբան, 2020-2021թթ.«Սթայլ մեդիա» ՍՊԸ գործադիր տնօրեն։ 2021թ. փետրվարից Շիրակի մարզպետի աշխատակազմում է աշխատել, իսկ 2021 թ. նոյեմբերից Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում