Գերմանիայում ցույցեր են` ընդդեմ աջ արմատականների. France 24 
copy image url

Գերմանիայում ցույցեր են` ընդդեմ աջ արմատականների. France 24 

Արտաքին 2 ամիս առաջ - 09:46 27-01-2025
Գերմանիայում զանգվածային ցույցեր են սկսվել ընդդեմ աջ արմատականների։ Բունդեսթագի արտահերթ ընտրություններից մեկ ամիս առաջ հազարավոր գերմանացիներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ աջ արմատականների և աջ պոպուլիստական ​​«Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության:
Տեղեկությունը հայտնում է France 24-ը։

Ըստ լրատվամիջոցի` «Հանուն ժողովրդավարության» կարգախոսով բողոքի ակցիան նպատակ ունի «բարձր ազդանշան ուղարկելու»՝ հօգուտ ժողովրդավարական Գերմանիայի։