Ներքին 1 տարի առաջ - 17:48 26-01-2025

Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ, երկուսն էլ արմատախիլ ենք անելու․ «Հայաքվե»

«Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ։ Երկուսն էլ արմատախիլ ենք անելու»։ Այս մասին հայտարարություն է «Հայաքվե» նախաձեռնությունը:

«Արցախը զավթած, 150 հազար մարդու էթնիկ զտման ենթարկած, պատերազմական հանցագործություններ կատարած Բաքվի բռնապետը Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ է սկսել։

Նա Հայաստանն անվանում է ֆաշիստական պետություն և վարչախմբից պահանջում է արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ինքն է դա անելու։ Հայաստանի վարչախմբի պարագլուխը, փոխանակ միջազգային ակտիվ արշավ սկսի՝ ողջ աշխարհին ցույց տալով Բաքվի բռնապետի ագրեսիվ վարքն ու ցեղասպան էությունը, հայտարարում է, թե պատրաստ է նրա հետ քննարկել Հայաստանին ուղղված մեղադրանքները ֆաշիզմի մեջ։ Ուրեմն, փաստացի ընդունում է այդ մեղադրանքները»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է