Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:14 25-01-2025

Խողովակները Սեյրանի Օհանյանի հանձնարարությամբ պետք է տանեին Վրաստան, ծախեին. նախկին գյուղապետ

Վերին Կարմրաղբյուրի նախկին գյուղապետը, երկրորդ անգամ կապվելով Oragir.News-ի հետ, պատմեց խողովակների ապամոնտաժման պատմությունը։

Խողովակները պետք է տանեին Վրաստան թանկ գնով վաճառելու, բայց հրդեհի առաջացման պատճառով անցել են ծրագրի երկրորդ կետին։ Գողացված խողովակները փոխարինել են ազբեստի խողովակներով։ Գյուղապետը նշեց, որ ինքը Օհանյանին երբևէ շանտաժ չի արել, նույնիսկ այս հարցով դիմել է Սեյրան Օհանյանի որդուն։ Վերջինս ասել է, որ կապվի հոր հետ։ Քաղաքացին նշեց, որ 8,5 միլիոն միայն իր վարկերն են, բայց ընդհանուր վնասը հասնում է 300 մլն դրամի։ Իսկ եթե խոսի նաև համագյուղացիների վնասից, գումարը կհասնի մինչև 700-800 մլն։

Oragir.News-ի հետ զրույցում, սակայն, Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ նշեց, որ ինքը ոչ մի կապ չունի այդ մեղադրանքների հետ։

«Եթե այդ մարդը հազմոված է իր ասածներում, թող գնա և քրեական գործ հարուցի։ Եթե իր ասածների հետ ես կապ ունենայի, արդեն վաղուց պատասխանատվության ենթարկված կլինեի։ Ես ինչքան խոսել եմ այդ մարդու հետ, նա եղել է անհավասարակշիռ վիճակում։ Միգուցե կարելի է նրան հասկանալ, որ տուժել է ինչ-որ հրդեհի պատճառով, բայց ես անձամբ ոչ մի հրաման չեմ տվել «Երկաթշինին»,-նշեց նախկին ՊՆ նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու անակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
19:54 Դավիթ Համբարձումյանն իր թեկնածությունը կառաջադրի առաջիկա ընտրություններում
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է