Արտաքին 1 տարի առաջ - 13:53 25-01-2025

Կալիֆոռնիայում մահասփյուռ անտառային հրդեհներից հետո հեղեղում է սպասվում

Կալիֆոռնիայի մահաբեր անտառային հրդեհները կարող են ավարտվել առաջիկա օրերին, բայց այն կարող է հանգեցնել մեկ այլ խնդրի՝ հեղեղումների, տեղեկացրել է NBC News-ը: Փոխանցում է News.am-ը։

Հեղեղումների մասին նախազգուշացումներ արվել են Լոս Անջելեսի այն նույն շրջանների համար, որոնք տուժել են այս ամիս ուժգին քամիների, ավելի քան յոթ ամիս առանց անձրեւի մնալու հետեւանքով բռնկված հրդեհների պատճառով, ինչը ռեկորդային է Հարավային Կալիֆոռնիայի որոշ շրջանների համար:

Հեղեղումների մասին 24-ժամյա նախազգուշացումները վերաբերում են դեռեւս ակտիվ Փալիսեյդսի հրդեհին, որն ընդգրկել է 23 448 ակր եւ տեղայնացվել է 79 տոկոսով, եւ Իթոնի հրդեհին, որն այրել է 14 021 ակր եւ տեղայնացվել 95 տոկոսով՝ սկսած կիրակի ժամը 16-ից:

Ազգային օդերեւութաբանական ծառայությունը հայտնել է, որ վտանգն ստեղծվել է սողանքների հնարավորության պատճառով, ինչը ցույց է տալիս, որ հեղեղումների համար նպաստավոր պայմաններ կան, որոնք, սակայն, մոտալուտ չեն:

Դաշնային օդերեւութաբանները նշել են, որ զգալի հեղեղումների եւ սելավների հավանականությունը 10-20 տոկոս է:

Լոս Անջելեսի օկրուգը, ինչպես նաեւ այնպիսի քաղաքներ, ինչպիսին են Լոս Անջելեսը, Փասադենան եւ Բոլդուին Պարկը, ավազի պարկեր են առաջարկում այն ​​բնակիչներին, ովքեր ցանկանում են պատրաստվել սելավների դեմ պայքարին:

Ամենից շատ դիտված

18:17 Ծնողները գոռում էին՝ երեխաները մնացել են դպրոցում անտեր․ Վանաձորը՝ խցանման մեջ
12:18 Երևանում 48-ամյա տղամարդը հարվածել ու կոտրել է թիվ 77 ավտոբուսի վարորդի կողմի ապակին
11:26 Մի երկրում, որ Լիսկան լինի գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, Ծառուկյանն էլ՝ դասագրքի հեղինակ, դա անհետևանք ա՞ անցնելու, անգրագիտություն է
14:23 Գոնե Toyota-ն բացեք, Ձեր զրահապատ Lexus-ը չմնա առանց յուղ, կալոդկա փոխելու. ոչինչ, ես հեծանիվով կտեղաշարժվեմ
15:00 Կեցցե այն Առուշը, որ վաղն է գալու, կամ ոչ երանի Նիկոլ Փաշինյանից գցվածներին
20:49 ՔՊ֊ն և «Կոզա նոստրան» միաձուլվում են
16:09 Դուք ստիպված կլինեք Սամվել Կարապետյանին դիմել պարոն վարչապետով. Ղազինյան
13:53 Ես 8 տարի ա՝ վարչապետ եմ, ինչի՞ միլիոնատեր չեմ. չկա պաշտոնյա, որ ինձ փայ ա տալիս
17:06 Ամբողջ Վանաձորը պարալիզացված է․ Աննա Հովհաննիսյան
11:11 Երեկ Տիգրանաշենում էինք. հենց այստեղ են ուզում բնակեցնել ադրբեջանցիներին. Նարեկ Կարապետյան