Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 24-01-2025

Խաղաղության կարևորությունը, Իրանի բողոքի նոտան Ադրբեջանին, Էստուկյանի հերքումը. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունվարի 24-ի միջազգային կարևոր լուրերը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին նշվում է ԱՄՆ Պետքարտուղարության հաղորդագրության մեջ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը: Բացի այդ, նրանք վերահաստատել են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների կարևորությունը, Թուրքիայի դերը՝ որպես ՆԱՏՕ-ի առանցքային դաշնակից, և երկրների ընդհանուր շահերը տարածաշրջանում։ Քննարկվել է նաև Սիրիայում տիրող իրավիճակը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սկսել մաքուր էջից։

«Մենք շահագրգռված ենք տեսնել Վրաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների վերականգնումը: Մենք ուրախ ենք, որ նոր նախագահի վարչակազմի հետ ունենք արժեքների համընկնում, և շատ բան կախված կլինի նրանից, թե Դոնալդ Թրամփի վարչակազմը որքանով կարող է հաղթել «խորքային պետությանը»,- ասել է Կոբախիձեն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնվելու է հատուկ սահմանված նպատակներով ու ցուցանիշներով։ Ավելի վաղ Կոբիախիձեն հույս էր հայտնել, որ «խորքային պետության» դեմ պայքարը կավարտվի Թրամփի հաղթանակով, ինչը կնպաստի աշխարհում և, մասնավորապես տարածաշրջանում խաղաղության ապահովմանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան