Մամուլ 1 տարի առաջ - 11:10 22-01-2025

Մասկի ողջույնը, Թրամփը փաստեր է գաղտնազերծելու, ՌԴ–ն ՀՀ–ին հրավիրել է շքերթի․ Միջազգային մամուլ

Euronews-ը գրում է. Երեքշաբթի Մոսկվայում Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցան բանակցություններ՝ Բաքվի և Երևանի լարված հարաբերությունների ֆոնին։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Փաշինյանը դեռ դեկտեմբերի վերջին հայտարարեց, որ Հայաստանը չի կարող մնալ ՀԱՊԿ-ում, իսկ հունվարի 14-ին ստորագրվեց ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը։ Արտգործնախարարների հանդիպման ընթացքում Միրզոյանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կխուսափի միակողմանի աջակցությունից, իսկ Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը։

РИА Новости-ն գրում է .Հունվարի 21-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ նախապատրաստվում է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան։ Լավրովը նշել է, որ այցը կհամընկնի ռուս-հայկական 10-րդ միջտարածաշրջանային համաժողովի հետ, ինչը կարևոր հնարավորություն է՝ խորացնելու երկկողմ հարաբերությունները, քննարկումներ իրականացնելու ԵԱՏՄ-ի և այլ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ։

ԷռԲեԿա–ն գրում է. Ռուսաստանի ԱԳՆ Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը հրավիրել է 2025 թվականի մայիսին կայանալիք Հաղթանակի 80-ամյակին նվիրված շքերթին։

«Ուրախ կլինենք տեսնել Հայաստանի ղեկավարությանը մայիսին կայանալիք Հաղթանակի շքերթում», - ասել է նա ՀՀ ԱԳՆ Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում՝ հանդիպումից հետո։

Reuters–ը գրում է. նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ խոստանում է գաղտնազերծել ՝ Ջոն Քենեդու, սենատոր Ռոբերտ Քենեդու, քաղաքացիական իրավունքների ղեկավար Մարտին Լյութեր Քինգ կրտսերի սպանությունների հետ կապված փաստաթղթերը :

BBC–ն գրում է, որ Իլոն Մասկի կողմից Վաշինգտոնում՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ կատարած ձեռքի ժեստը դարձել է քննարկումների առարկա՝ այն համեմատելով նացիստական ողջույնի հետ։ Մասկը հերքել է քննադատությունը՝ «բոլորը Հիտլեր են»–ի նման մեղադրանքները համարելով հոգնեցուցիչ։ Մասկի գործընկեր Անդրեա Ստրոպան հրապարակել է այդ տեսանյութը մակագրությամբ՝ «Հռոմեական կայսրությունը վերադարձել է հռոմեական ողջույնին» ակնարկելով, որ այդ ժեստը կապված է հռոմեական սիմվոլիզմի հետ, այլ ոչ թե նացիստական:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել