Ներքին 1 տարի առաջ - 17:50 21-01-2025

Փաշինյանը ոչ միայն իմացել է փաստաթղթի մասին, այլև աշխատել է դրա վրա. Իշխան Սաղաթելյանը բացահայտումներ է արել․ yerkir.am

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը 24News.am-ի տաղավարում չափազանց կարևոր հայտարարություն-բացահայտումներ է արել Արցախի հայաթափմանը նախորդած իրողությունների մասին, այս մասին գրում է Yerkir.am-ը։

Այսպես.

Արայիկ Հարությունյանին որևէ մեկը չի պարտադրել հրաժարական տալ: Նա, տեղեկանալով առ այն, թե ինչ է պայմանավորվել Փաշինյան-Ալիև-Էրդողան եռյակը, և ինչ է սպասվում Արցախին, աղետից մեկ շաբաթ առաջ լքել է պաշտոնը և հեռացել: Արայիկ Հարությունյանն ինքնակամ հեռանալուց առաջ նաև այդ մասին շատ պարզ ասել է՝ իմ մնալն այլևս անիմաստ է, քանի որ այլևս ոչ մի լուծում չեմ տեսնում: Այս մասին լավ գիտի թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք չեն խոսում այդ մասին:

Զավեշտ է, որ ասում են՝ Դաշնակցությունը Արցախում հեղաշրջում իրականացրեց և հանձնեց երկիրը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին ԱԺ նախագահի պաշտոն տալու առաջարկն արել է հենց Արայիկ Հարությունյանը՝ աղետից մի քանի շաբաթ առաջ: Արայիկ Հարությունյանը շատ երկար խնդրել է, հետո այդ խնդրանքին միացել են Արցախի այլ բարձրաստիճան գործիչներ: Արցախի 33 պատգամավորի շարքում ՀՅ Դաշնակցությունն ունի 3 պատգամավոր, և ամենամեծ ցանկության դեպքում չէր կարող հեղաշրջում անել և Դավիթ Իշխանյանին ընտրել ԱԺ նախագահ: Ավելին, այդ օրերին Արայիկ Հարությունյանին բազմիցս հորդորվել է չտալ հրաժարական, քանի որ դա կարող էր ունենալ անդառնալի հետևանքներ:

Արայիկ Հարությունյանի հեռանալուց հետո ստեղծված անիշխանության պայմաններում կարգավիճակ չունեցող որոշ անձինք, ինչպիսիք են Սամվել Բաբայանն ու ուրիշներ, օգտվելով ստեղծված ծանր իրավիճակից, հայտնվել էին ասպարեզում, վարում էին սեպարատ բանակցություններ թշնամու հետ:

ՀՅ Դաշնակցությունը լավագույնս գիտակցելով բոլոր ռիսկերը և վտանգները, հասկանալով, որ այս ամենը կարող է և լինել ծուղակ, այնուամենայնիվ, ստանձնել է ԱԺ նախագահի պաշտոնը՝ աղետի նախօրեին Արցախին օգտակար լինելու առաքելությունն ավելի բարձր դասելով քաղաքական դիվիդենտներից:

Արցախի նախագահի ընտրություններից առաջ Ադրբեջանն ուժեղացրել է սպառնալիքները, տեղի է ունեցել Արցախի Անվտանգության խորհրդի նիստ, ստեղծված իրավիճակի մասին պարբերաբար զեկուցվել է Նիկոլ Փաշինյանին, ով ամեն ինչից տեղյակ է եղել: Ստեղծված իրավիճակում հաշվի է առնվել այն հանգամանքը, որ, եթե Ադրբեջանը որոշել է հարձակվել, այսպես թե այնպես հարձակվելու է, և որոշվել է ընտրել նախագահ՝ պետության կյանքը կազմակերպելու և, ամենակարևորը, դիմադրություն ցույց տալու համար: Արդյունքում՝ ստեղծված անիշխանությունը վերացնելու և Արցախին սպառնացող վտանգները կանխելու համար Արցախի ԱԺ-ն անկուսակցական Սամվել Շահրամանյանին ընտրել է նախագահ: Վերջինս, գիտակցելով պահի լրջությունը, մտել է այդ պատասխանատվության տակ:

Աղետի օրերին Ադրբեջանը պահանջել է, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթն ընդունի Արցախի Ազգային ժողովը, որը չի ընդունվել Արցախի ղեկավարության կողմից:

Նիկոլ Փաշինյանն աղետի օրերին Էրդողանի և Ալիևի հետ պայմանավորվածության համաձայն հայտարարել էր, որ ինքը որևէ կերպ չի խառնվելու Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը և միայն զբաղված էր Գորիսում գաղթականներին վերահսկելով, որ վերջիններս իր դեմ դուրս չգան:

Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեղյակ է եղել Արցախի պետության լուծարման փաստաթղթի գոյության մասին, այլև աշխատել է դրա վրա՝ ներկայացնելով առաջարկներ: Ավելին, փաստաթուղթը մի քանի անգամ ուղարկվել է Երևան և հետ է ուղարկվել Ստեփանակերտ, և այս մասին գիտի թե՛ Արցախի խորհրդարանի պատգամավորների մեծ մասը, թե՛ առանձին տարբեր պաշտոնյաներ, որոնք, ցավոք, չեն խոսում այդ մասին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի