Ներքին 1 տարի առաջ - 22:30 20-01-2025

Բնակարան, հողամաս, 300 հազար դրամ և 5000 դոլար կանխիկ, 7.9 մլն եկամուտ. ՔՊ-ական նորաթուխ պատգամավորի ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոր պատգամավոր ունի։ ՔՊ-ական Ջուլիետա Ազարյանն այսօր երդվեց և ստանձնեց Դավիթ Առուշանյանի մանդատը, որից վերջինս հրաժարվել էր Շիրակի մարզպես նշանակվելու կապակցությամբ։

Ազարյանը ՔՊ-ին անդամակցել է 2018 թվականին։ Վերջինս 2022-2024 թվականներին զբաղեցրել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, իսկ նախորդը դեկտեմբերին պատգամավորական մանդատ է ստացել։

Oragir.News-ը ստորև ներկայացնում է՝ ինչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական նորաթուխ պատգամավորը.

Որպես անշարժ գույք՝ Ազարյանը հայտարարագրել է բաժնային՝ ½ սեփականությամբ մի առանձնատուն՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքում, որը նա գնել է 2021 թվականի նոյեմբերի 11-ին։ Հաշվետու տարում՝ 2023 թվականի մարտի 17-ին, նա 1 մլն դրամով մի հողամաս է գնել Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որին տիրապետում է միանձնյա սեփականությամբ։ Տարեվերջին ինչպես բնակարանը, այնպես էլ հողամասը պահպանվել են։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ականը չի հայտարարագրել։

Ջուլիետա Ազարյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 781.454 դրամ, տարեվերջին՝ 282.950 դրամ։

Պատգամավորը տարեսկզբին ունեցել է նաև 3 մլն դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 300 հազար դրամ և 5000 դոլար։

Հաշվետու տարում ՔՊ-ականի եկամուտները կազմել են 7 մլն 991.760 դրամ, որից 6 մլն 516.672 դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 1 մլն 69.488 դրամը՝ ՀՀ ֆինանսների, 405.600 դրամը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 853.000 դրամ։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից