Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 18:00 18-01-2025

Սահմանազատումն անում են ամենապաշտպանված հատվածում, որ թուլացնեն մեզ․ հարցում

Հունվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։

Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի սահմանը Իրանի հետ:

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հաջորդ փուլը սկսվեց Հայաստանի ամենապաշտպանված հատվածից՝ հյուսիսից»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա արվում է Հայաստանին ավելի թուլացնելու համար։ Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ սահմանազատման գործընթացը ճիշտ է։

«Սահմանազատում պիտի արվի, բա երկիրը սահմաններ չունենա»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը սկսվել է Հայաստանի ամենապաշտպանված հատվածից՝ հյուսիսից, քանի որ դա Ադրբեջանի պահանջն է։

«Դա Ադրբեջանի պահանջն է։ Ուզում են Հայաստանն ավելի թուլացնել»,- ասաց նա։

«Սահմանազատում ընդհանրապես չպիտի արվեր»,- պատասխանեց մի երիտասարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ