Մամուլ 1 տարի առաջ - 08:00 18-01-2025

Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ձվածեղ պատրաստելով թափանցիկ կառավարություն ձևավորելու իմիջի կառուցմամբ զբաղված Նիկոլ Փաշինյանն իրականում դիկտատոր է, ում ներս մտնելիս ենթակաները պետք է ոտքի կանգնեն:

Ընտանեկան երրորդ փոդքասթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է. «Չի կարող երկրի վարչապետը փողոցներում հեծանիվ քշել, ձվածեղ անել և լինել ավտորիտար կամ բռնապետական, սրանք սիմվոլիզմ են վերջ ի վերջո»։

Իրեն ժողովրդավար հռչակած վարչապետը մոռացել է, որ ինքն անձամբ էր հայտարարում, որ պետք չէ իրեն տեսնել ու ոտքի կանգնել, կամ իր լուսանկարը փակցնել աշխատասենյակի պատերին։

«Ժողովուրդ» օրաթերթը խոսում է փաստերով.

Կառավարության՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի հարցուպատասխանի ժամանակ վարչապետն ասել է. «Ես, անկեղծ ասած, շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ որևէ մեկը իմ մասին խոսելիս ասում է՝ շեֆ»։ Միգուցե Փաշինյանը մոռացել է, որ ոչ այնքան հեռավոր անցյալում՝ 2021 թվականի ընտրություններից հետո՝ հունիսի 24-ին կայացած կառավարության նիստի ժամանակ, երբ ներս մտավ դահլիճ, հատուկ ցուցումով ներկա պաշտոնյաները ոտքի կանգնեցին՝ դիմավորելու «շեֆին»։ Արայիկ Հարությունյանը նոր «ստրկատիրական» բարքեր հաստատեց:
Իսկ դրանից հետո և՛ Կառավարությունում, և՛ ԱԺ-ում բաժանվեցին Նիկոլ Փաշինյանի լուսանկարները՝ մուգ շրջանակներով՝ ստիպելով, որ պետական բոլոր բարձրաստիճան աշխատկիցները փակցնեն «շեֆի» նկարները աշխատասենյակներում: Սակայն մինչ այդ՝ իր ընդդիմադիր օրերում, նույն Փաշինյանը քննադատում էր անգամ քննիչներին, որոնց սենյակում հայտնաբերել էր նախկին ղեկավարների լուսանկարները:

Բայց մենք հետհեղափոխական Հայաստանում անգամ տեսանք արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանին, ով ոգեշնչվում էր Փաշինյանի լուսանկարով:

Սրանք փաստեր են, ոչ թե լեգենդներ, որոնք ոչ մի փոդքասթով Փաշինյանը չի կարող հերքել, չեզոքացնել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

20:28 Շարունակվելու է Ադրբեջանի, Թուրքիայի հետ մեր համագործակցությունը․ Ալեն Սիմոնյան
21:19 Պաշտոնանկություններ՝ ՊՆ-ում. պայքար քրեական ենթամշակույթի՞, թե՞ Անդրանիկ Քոչարյանի ազդեցության դեմ
21:30 Մոտ 1,4 մլրդ դրամ. ԵՊՀ վնասը եռապատկվել է
23:35 Կառավարության հետ չհամագործակցելու ցանկությունը մերը չի եղել․ դա իրենց որոշումն է․ Կոմկուսի պատասխանը՝ ՏԿԵ նախարարին
09:00 Իշխանությունների սրտի օլիգարխը վնասով է աշխատում
20:43 Ռուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է 600 մլրդ դոլար. Սիբիհա
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
22:06 Առաջին ուշագրավ գտածոները` Թալինի իջևանատան պեղումների արդյունքում
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
23:13 Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու․ Գևորգ Պապոյան