Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 09:10 17-01-2025

ԵՄ պետք է մտնենք, բայց մեր հույսը մեզ վրա պիտի դնենք․ հարցում

Հայաստանի ԵՄ անդամ դառնալու հարցը տևական ժամանակ է օրակարգում է։ «Եվրաքվե»-ն 50,000 ստորագրություն հավաքելով ներկայացրեց օրենսդրական նախաձեռնություն, որը հավանության արժանացավ կառավարության կողմից։
Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ հնչում է հետևյալ կերպ` կառավարությունը չի առարկում այս օրենքի ընդունմանը. «Բայց ուզում եմ նաև արձանագրենք, թե սա ինչ է նշանակում: Սա չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը բառիս հենց ուղիղ իմաստով, որովհետև այդ կետին հասնելու համար կամ այդ կետում որոշում կայացնելը չի կարող լինել օրենքի և նույնիսկ կառավարության որոշման մակարդակով։ Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն հանրաքվեի ճանապարհով, ուրիշ տարբերակ չկա»,- հայտարարեց Փաշինյանը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղել. «Ի՞նչ եք կարծում, ԵՄ կարելի է մտնել հանրաքվե անցկացնելով»։

Հարցվածների մեծամասնությունը դրական պատասխան տվեց, որոշ քաղաքացիների կարծիք հայտնեցին, որ ԵՄ մտնել պետք չէ։

«ԵՄ մտնել վապշե պետք չէ, խաբելու են տանեն, ոչ մի բան չանեն։ Ռուսն էլ մի զիբիլ չի, բայց գոնե »,- ասաց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ Հայաստանը պետք է անպայման մտնի ԵՄ. «Դա անհրաժեշտ է»։

Մեկ այլ հարցված էլ նշեց, որ կարող ենք մտնել, բայց միայն մենք կարող ենք մեր մասին մտածել։ «Մեր հույսը մեզ վրա պիտի դնենք»,- պատասխանեց նա։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ