Ներքին 3 տարի առաջ - 17:24 21-02-2023

Ալիևին շատ բան դուր չի գալիս, եթե այդ սկզբունքով լինի, մենք պետք է մտնենք Ադրբեջանի կազմ. ԱՀ ԱԺ պատգամավոր

Ով է ասում, որ Ալիևի պահանջը դա է, և այդ պահանջը պետք է կատարվի կամ չկատարվի։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արամայիս Աղաբեկյանը՝ խոսելով Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին տարածված լուրերից՝ համաձայն որի Վարդանյանը հրաժարական է տալու Ալիևի պահանջով։

«Ռուբեն Վարդանյանի հրաժարականի մասին այս պահին պաշտոնական որևէ ինֆորմացիա չկա»,- ասաց Աղաբեկյանը։

Մեր այն դիտարկմանը, որ մամուլում նման լուրեր են շրջանառվում, Աղաբեկյան ասաց. «Մամուլի ասածը ես չեմ կարող մեկնաբանել, երբ որ պաշտոնական որոշում կլինի, այդ որոշման հետ նաև որոշակի բացատրություն կլինի, Ռուբեն Վարդանյանի կողմից էլ մեկնաբանություն կլինի։ Ոչ ես եմ նշանակում, և ոչ էլ ես եմ ազատում իրեն այդ պաշտոնից»։

Հարցրինք Աղաբեկյանից, քննարկումներ չկա՞ն Արցախում այդ թեմայի շուրջ, պատասխանեց. «Այն, որ ներքաղաքական որոշակի քննարկումներ ընթանում են, դա փաստ է, բայց, թե երբ հրաժարական կտա, կտա, թե չի տա, ինչու կտա, ինչն է պատճառը, այդ ամեն-ինչի մասին ոչ մի բան չեմ կարող ասել»։

Դիտարկմանը, որ Ալիևը միշտ առիթը բաց չի թողել՝ դժգոհելու այն փաստից, որ Վարդանյանը Արցախում է և պաշտոն է զբաղեցնում, Աղաբեկյանն ասաց. «Ալիևին ի սկզբանե դուր չէր գալիս, Ալիևին շատ բան դուր չի գալիս։ Ալիևին նաև դուր չի գալիս այն, որ ԼՂՀ կառավարություն կա, իշխանություններ կան, եթե Ալիևին դուր գալու սկզբունքով լինի՝ մենք պետք է մտնենք Ադրբեջանի կազմ, հիմա մենք դեֆակտո անկախ ենք, այստեղ Ալիևին դուր գալու-չգալու հարց չէ։ Ինձ թվում է՝ ավելի խորքային պրոցեսներ են կատարվում, տեղի կունենան, կհասկանանք»։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media