Մամուլ 1 տարի առաջ - 08:10 17-01-2025

Փաշինյանը որոշել է մեծ գերեզմանաքար դնել այդ հարցի վրա․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մինչեւ ամառ Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ դիմում կներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ։ Չնայած Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ Մինսկի խմբի լուծարմանը համաձայն է մի պայմանով, որ կնքվի խաղաղության չարչրկված պայմանագիրը, սակայն տարեսկզբին Ալիեւի ագրեսիվ հայտարարություններից հետո, երբ Սյունիքում ուժով միջանցք բացելու բաց սպառնալիքներ հնչեցին, նա ընկրկեց՝ շտապելով համաձայնել այս հերթական պահանջին:

Ավելին՝ օրերս արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ իր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ իշխանությունը խնդիր է դրել, որպեսզի մինչև ընտրություններ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ լինի: Մինչդեռ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը որոշում էր ընդունել, որ հայեցակարգը պետք է ներկայացվի 2026-ի դեկտեմբերին: Իսկ սա նշանակում է, որ 2027-ին պետք է լիներ սահմանադրական հանրաքվե։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է եղել` 1992-ից ի վեր: Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ են ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ` բոլորում Արցախը ունենալու էր անկախ կամ անկախին համազոր կարգավիճակում։ Հիմա, երբ Փաշինյանը հանրությանը համոզում է, որ Ղարաբաղը հանձնելու մասին է եղել բանակցային ողջ պատմությունը եւ երբ չկա Արցախն ու իրենց հայրենիքն էլ այս 29 հազար քառակուսի կիլոմետրից պակաս տարածքն է, հետեւաբար ինչի՞ է պետք այդ ֆորմատը։

Իրականում՝ Մինսկի խմբի առկայությունը Ադրբեջանին մտահոգում է, որովհետև քանի դեռ կա Մինսկի խումբը, դա նշանակում է, որ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու Արցախի խնդիրը։ ՄԽ-ի լուծարումը հատուկ ընթացակարգ չի ենթադրում, պարզապես հակամարտող կողմերը պետք է համատեղ դիմում գրեն անդամ պետություններին։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա մի մեծ գերեզմանաքար է դնում Արցախ պետության եւ արցախցիների` Արցախ վերադառնալու հավանականության վրա:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները