Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:33 16-01-2025

Փաշինյանը ռուսական ալիքներն արգելելու փոխարեն թող իրան հեռացնի՝ ժողովուրդը հանգստանա․ հարցում

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է արտգործնախարարություն։ Գերատեսչությունից հայտնում են, որ դեսպանն ԱԳՆ է կանչվել հունվարի 12-ին Ռուսաստանի համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում թողարկված «Շաբաթվա լուրեր» հաղորդման առնչությամբ, որի ընթացքում հնչեցվել են արհեստականորեն գեներացված խոսույթներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Այս ամենից ելնելով՝ կարծիքներ կան, որ կարգելվի ռուսական ալիքների հեռարձակումը Հայաստանում։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Հնարավոր համարո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցնի»։

Հարցվածների մեծամասնությունը նշեց՝ դեմ է, որ ռուսական ալիքների հեռարձակումը դադարեցվի։

«Չէ, ինչի՞ դադարեցնի, նորմալ կինոներ են ցույց տալիս, նայում ենք։ Ափսոս ա։ Նիկոլ Փաշինյանը թող իրան հեռացնի՝ էս ժողովուրդը հանգստանա»,- վրդովված ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ռուսական ալիքներն ավելի է նախընտրում։

«Իհարկե ոչ, ես ինքս նայում եմ ռուսականը, հետաքրքրությունը գտնում եմ ռուսականի մեջ, մերը ցանցառություն ա ավելի շատ»,- ասաց նա։

Անցորդներից մեկն էլ ասաց, որ ինչքան ընտրության հնարավորությունը լայն լինի, այդքան լավ։

«Ամեն մեկն ինքը թող որոշի ինչ ալիք ա ուզում նայի։ Ամեն մեկն իր գիտակցությունն ունի»,- նշեց նա։

«Էսքան ժամանակ չեն դադարեցրել, հույս էլ չկա, բայց հույս ունենաք, որ կդադարեցվի, ես ուզում եմ, որ այդ աղբը, խուժան խոսակցությունները մեր ուղեղը լցնել պետք չի»,- պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ինքը հաճույքով դիտում է ռուսական ալիքները։

«Ես միշտ նայում եմ ռուսական ալիք, մանավանդ առավոտվա ծրագիրը»,- նշեց նա։

«Ինչու չէ, էսօրվանից եմ ուզում դա»,-պատասխանեց մեկ այլ քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ