Ներքին 1 տարի առաջ - 12:31 16-01-2025

Տիգրան Սիմոնյանը նշանակվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր նշանակվեց Տիգրան Սիմոնյանը, որոշումը կայացվեց կառավարության այսօրվա նիստում։

Նա 17 «կողմ» ու 1 «դեմ» ձայներով 5 տարի ժամկետով նշանակվեց այդ պաշտոնին։

Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար ու ասաց, որ փոփոխությունները դրական ազդեցություն են ունենալու գիտության ու կրթության ոլորտում։