Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:19 16-01-2025

Տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու երևույթը խայտառակություն է. Նիկոլ Փաշինյան

Զորակոչային գործընթացներ մուտք գործելու պահից նորակոչիկների շրջանում զանգվածայնորեն հիվանդություններ են ի հայտ գալիս, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունն, ըստ այդմ, այսօր որոշում կայացրեց, որ երեխաների հետազոտությունները կարխիվացվեն, որ եթե 17 տարեկանում հանկարծ հիվանդություն ի հայտ գա, որն ազատում է զորակոչային պարտականությունից, հնարավորություն լինի տեսնել նախկին հետազոտությունները։

«Սա անվտանգության, քաղաքական, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված պրոբլեմ է, ու քանի որ շատ են խոսում այս թեմայի մասին, ես վերջերս սկսել եմ մտածել, որ բանակից ազատվելու երեսունամյա պրոցեսի բերած շերտերն ամբողջությամբ չենք գիտակցում։ Ես մտածում եմ, որ հանրության մի մասը գիտի, որ ինքն ապօրինի կերպով ազատվել է բանակից, ինքը գիտի, որ իր մերձավոր շրջապատը գիտի այդ մասին, սա էլ որոշակի հոգեբանական արգելքներ է ձևավորում»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր իրականության մեջ ավելի ու ավելի նկատելիորեն աղջիկներն ավելի մրցունակ են դառնում, քան՝ տղաները։

«Ես տեսնում եմ՝ մեր իրականության մեջ աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում, քան՝ տղաները, գոնե ես ճանաչում եմ մի քանի մարդկան, որ տաղանդավոր, հեռանկարային տղաներ էին, բայց այն պահից, երբ կեղծիքը կեղծիքի հետևից եղավ, այդ մարդիկ այսօր ընդհանրապես մրցունակ չեն կյանքում, ինչը շատ ցավալի է, սրանք Հայաստանում կրկնված հարյուր հազարավոր դեպքեր են»,- ասաց նա։

Վարչապետը նշեց, թե «տղաներին փշի-փշի անելու, բամբակի մեջ պահելու» երևույթը խայտառակություն է։

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
21:45 Արթիկի ավագանու ՔՊ-ական անդամը շահել է համայնքի 173 միլիոն դրամի արժողությամբ տենդերը
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
23:05 Ժողովրդից թալանվածի վերադարձը պետությանը՝ բարեհունչ, սակայն փուչ լոկ կարգախոս է․ Արման Մելիքյան
22:30 Ոչնչացված պետականության «փակ համակարգերը․ Հայկ Դեմոյան
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան