Հարցում Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 09:00 16-01-2025

Փաշինյանը Սահմանադրությունը փոխում է թշնամիների համար․ հարցում

Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը կրկին բերվել է օրակարգ։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ խնդիր է դրված մինչև ԱԺ հաջորդ ընտրությունները ունենալ նոր Սահմանադրության տեքստ։

«Մեր խնդիրն է՝ մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,- ասել է նա։

Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս պահանջ է ներկայացրել Հայաստանին՝ փոխել Սահմանադրությունը «խաղաղության պայմանագիր» կնքելու համար։

Oragir.News-ն այսօր շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում փոխել Սահմանադրությունը»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ այդ հարցին պետք է պատասխանի Նիկոլ Փաշինյանը։

«Ես ինչ իմանամ, իրան հարցրա»,- ասաց մի տղամարդ։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ ինքը չգիտի Սահմանադրության փոփոխության մասին։

«Չեմ հետաքրքվում, տեղյակ չեմ։ Ալիևը գլուխը պատին ա տալիս, ինքն էլ հետը»,- ասաց նա։

Անցորդներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն իշխանությունից։

«Ընդհանրապես կասեմ ինքն ոչ ադեկվադ մարդ ա, իրան պիտի զրկեն իշխանությունից։ Էդ հետևանքներն էլ հենց դրանք են։ Իրան ինչ ասում են, անում ա, վախը բռնել են ադրբեջանցիները»,-նշեց քաղաքացին։

Մեկ այլ հարցված էլ նշեց, որ չի ուզում լսել վարչապետի անունը։ «Ես վապշե իրա մասին չեմ ուզում խոսեմ, թե չթ քֆուր կտամ»,- նշեց նա։

«Հավանաբար ինքն իր պլաններն ունի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի լավ բան չի արել մեր երկրի համար։

«Փաշինյանը եկավ իշխանության սահմանադրորեն, բայց ամեն օր ուզում է փոխել Սահմանադրությունը թշնամիների համար, Հայաստանի համար Փաշինյանը եկած օրվանից ոչ մի լավ բան չի արել»,- պատասխանեց նա։

Մարամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների