Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:28 14-01-2025

Գործող իշխանությունը ՀՀ-ին մտցնում է Թուրքիայի տակ․ Էրատոն լինելու է ՀՀ-ի վերջին ղեկավարը

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԵՄ-ի անդամակցության հանրաքվեի, կամ ԱՄՆ-ի հետ որևէ փաստաթուղթ, որ հնարավոր կլինի ստորագրել ու ամենակարևորը, որտեղ կլինեն «ռազմավարական» «անվտանգություն», «գործընկերություն» և այս կարգի բառեր, բացառապես կապված է ՀՀ ներքաղաքական օրակարգի ու հնարավոր արտահերթի օրակարգի հետ:
Ավելին ասեմ՝ ՀՀ-ում ամենից բարձր մակարդակով խնդրել են, որ իշխանությունից հեռացող դեմոկրատաները նման մի ժեստ անեն գնալուց առաջ:

Քանի որ խաղաղության օրակարգի թուղթը դեռևս չստացվեց, ապա պետք է այն լրացնել որևէ այլ թղթով, որը հնարավոր կլինի ծախել հասարակության վրա՝ դա փաթեթավորել լավ ապրելու սուտ խոստումներով:

Գործող իշխանությունն իր՝ մի շարք պրոպագանդիստներով զուտ խաբելով ՀՀ-ին մտցնում են Թուրքիայի տակ: 2023-ին Սոչիում Էրդողանը հենց այդ մասին է առաջարկել Վ.Պուտինին, թե ՀՀ-ն ուզում է առանց ՌԴ-ի իր հարցերը «լուծել» Անկարայի հետ:

Իրողություն, որ արդեն մի զգալի մասով փաստ է:
Ցավոք այս ամենից հետո ՀՀ-ի ռեսուրսը ուծացվելու է, ու տակը բան չմնա: Իսկ Էրատոն ամենայն հավանականությամբ լինելու է ՀՀ-ի վերջին ղեկավարը:

Վատիկանամերձ շրջանակներին հարցրեք, իրենք խիստ իրազեկ են էդ մասով:

Հիմա էլ նոր թեզ են գցել, թե բա կարևոր չէ նիկոլին ով է բերել...))... Իյա, իրո՞ք...»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից