Արտաքին 5 տարի առաջ - 21:18 16-07-2021

Իսրայելը կարանտին է մտցնում՝ Վրաստանից վերադարձողների համար

Եվրոպական երկրներում կորոնավիրուսի նոր շտամների տարածման ֆոնին հուլիսի 23-ից Իսրայելը 7-օրյա կարանտին կսահմանի՝ Վրաստանից վերադարձող անձանց համար: Սա վերաբերում է բոլոր քաղաքացիներին՝ ներառյալ պատվաստվածներին և կորոնավիրուսով արդեն վարակված քաղաքացիներին։ Այս մասին գրում է The Times of Israel-ը։

ԱՄԷ-ն, Սեյշելները, Էկվադորը, Եթովպիան, Բոլիվիան, Գվատեմալան, Հոնդուրասը, Զիմբաբվեն, Զամբիան, Նամիբիան, Պարագվայը, Չիլին, Կոլումբիան, Կոստա Ռիկան և Թունիսն արդեն ընդգրկվել են «կարմիր ցուցակում»: Հուլիսի 23-ից Վրաստանի հետ ցուցակում կլինեն նաև Մեծ Բրիտանիան, Կիպրոսը, Թուրքիան, Ուգանդան, Մյանմարը, Ֆիջին, Պանաման, Կամբոջան, Քենիան և Լիբերիան:

Իսպանիան և Ղրղզստանը կավելացվեն այն երկրների «սև ցուցակում», որոնց իսրայելցիներին արգելվում է թռչել մինչև հետագա ծանուցումը: Այն արդեն ներառում է Արգենտինան, Բրազիլիան, Հարավային Աֆրիկան, Հնդկաստանը, Մեքսիկան, Ռուսաստանը, Բելառուսը և Ուզբեկստանը:

Բացի այդ, Իսրայել վերադարձող բոլոր անձինք (նույնիսկ անվտանգ երկրներից) այժմ պետք է 24 ժամ ինքնամեկուսացվեն, կամ կորոնավիրուսի թեստ հանձնեն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է