Արտաքին 4 տարի առաջ - 16:57 11-01-2022

Հնդկաստանը մեկշաբաթյա կարանտին է սահմանել նույնիսկ պատվաստված զբոսաշրջիկների համար

Հնդկաստանը հունվարի 11-ից մեկշաբաթյա կարանտին է սահմանել բոլոր օտարերկրյա զբոսաշրջիկների, ներառյալ պատվաստվածների համար: Այս մասին հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։

Կորոնավիրուսի նոր տարատեսակի տարածվածության պատճառով Հնդկաստան մեկնող ճանապարհորդները, անկախ պատվաստման կարգավիճակից, պարտավոր կլինեն անցնել յոթօրյա կարանտին։ Դրա ավարտից հետո անհրաժեշտ է հանձնել վճարովի ՊՇՌ թեստ, իսկ դրա արդյունքը ներբեռնել Air Suvidha պորտալում:

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս ռուս զբոսաշրջիկներին, ովքեր պատրաստվում են մեկնել Հնդկաստան, երկիր ժամանելուն պես հանձնել ևս մեկ վճարովի ՊՇՌ թեստ։ Դրա արդյունքին պետք է սպասել օդանավակայանում։

Սակայն հնդկական իշխանությունների պաշտոնական կանոնները նման թեստ են նախատեսում միայն «ռիսկային խմբում» գտնվող երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար։ Ռուսաստանն այս ցուցակում չկա։ Չնայած դրան, ռուսաստանյան տուրօպերատորների մեծ մասը նախազգուշացնում է, որ նման թեստն անհրաժեշտ է։

Մեկ այլ նորամուծություն է Գոայում պարետային ժամը, որը գործում է երեկոյան ժամը 23-ից մինչև առավոտյան 6-ը: Սակայն Հնդկաստանից ժամանած զբոսաշրջիկների խոսքով, ոչ ոք չի պահպանում այդ կանոնը։ Այս նահանգի ափին գտնվող գիշերային ակումբներն այժմ գործնականում լեփ-լեցուն են։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան