2025-ին կմեկնարկեն պոլիկլինիկաների կառուցումներ, ոչ թե վերակառուցումներ. նախարար
copy image url

2025-ին կմեկնարկեն պոլիկլինիկաների կառուցումներ, ոչ թե վերակառուցումներ. նախարար

Ներքին 3 ամիս առաջ - 11:38 14-01-2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է 2024-ին ենթակառուցվածքների մասով իրականացված փոփոխոխություններին։

«Այլևս զերծ ենք մնալու հին կառույցների վերակառուցման նախագծերից և ստեղծում ենք նոր տիպային կոնցեպտին համարժեք մոդելներ, որոնք տեղակապվում են մարզերում ու արտահայտում են ոչ միայն բուժծառայության նոր բովանդակությունը, այլ նաև, արդեն բարոյապես և ճարտարապետական, էներգախնայողության առումով համապատասխանում են նոր ստանդարտներին»,- ասաց նախարար Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ 2025-ին կմեկնարկեն պոլիկլինիկաների կառուցումներ, ոչ թե վերակառուցումներ։