Հարցում 1 տարի առաջ - 21:00 11-01-2025

Ճիշտ չէ, որ հանել են․ Թումանյանը հիմնականում երեխաների համար է գրել․ հարցում՝ Տիկնիկայինի անվանափոխման մասին

Այսօր՝ հունվարի 11-ին, Oragir.News-ը տեղեկացավ, որ Հովհաննես Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնը վերափոխվել է՝ դառնալով Ազգային տիկնիկային թատրոն։

Նշենք, որ և՛ թատրոնի պաշտոնական կայքում, և՛ բուկլետների վրա նշված է «Ազգային տիկնիկային թատրոն»։

Oragir.News-ը շրջեց քաղաքով և անցորդներից հետաքրքրվեց, թե ինչ վերաբերմունք ունեն այս հարցի շուրջ։

Հարցվածներից շատերի կարծիքով՝ գրողի անուն ազգանունը թատրոնի անվանումից հանելը միանշանակ սխալ քայլ է։

Հարցման ընթացքում հանդիպեցինք նաև թատրոնի աշխատակիցներից մեկին, ով նշեց, որ տեղյակ չէ իրականում նման բան կա, թե՞ ոչ։

«Ճիշտ չէ, որ հանել են։ Թումանյանը հիմնականում երեխաների համար է գրել»,- ասաց անցորդներից մեկը։

Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ կարծում է, որ պետք է հարցի հիմնավորմանը ուշադրություն դարձնել։

«Պետք է հանրության կարծիքը հաշվի առնել»,-նշեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների