Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:00 03-01-2025

Գյումրին չի կարող մրցել եվրոպական քաղաքների հետ, բայց կարող է Թբիլիսիին այլընտրանք լինել. զբոսավար

Այս Ամանորին Գյումրիի հյուրանոցներն ու հյուրատները ծանրաբեռնված են աշխատել․ դեռ դեկտեմբեր ամսվա կեսերից այլևս դժվար էր ազատ համարներ գտնելը։ Այս տարի մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելել Գյումրի, բայց զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները սա բարձր ցուցանիշ չեն համարում։

Գյումրիի տուրիստական ընկերություններից մեկի հիմնադիր Գոռ Թորոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասում է, որ այս Ամանորին տուրիստական հոսքի ակտիվությունը պայմանավորված է բացառապես Գյումրիի մատչելի գներով։ Գյումրին, համեմատած հանրապետության այլ ուղղությունների հետ, 8-10 անգամ մատչելի է։

«Եթե մյուս մարզերում տուրիստական վայրերում 1 հոգու համար ծախսը սկսվում է 300․000 դրամից հասնում մինչև 1․000.000 դրամ, ապա Գյումրիում՝ մոտ 150000 դրամ է, դա էլ կախված է հյուրանոցից, ծառայություններից։ Պետք է նշեմ, որ զբոսաշրջիկների մեծ հոսքին նպաստում է նաև Գյումրի քաղաքի կոլորիտը։ Մարդկանց գրավում են Գյումրիի ճարտարապետական տեսքը, բայց Գյումրի եկած զբոսաշրջիկին դու չես կարող երկար պահել քաղաքում, որովհետև քաղաքում պահող բան չկա։

Ամանորին Գյումրի եկած հյուրերը երկար չեն մնում այստեղ, հետաքրքիր բան չի առաջարկվում մարդկանց։ Կարող ենք արձանագրել հետևյալը, որ այն մարդիկ, ովքեր չէին ուզել տանը նշել նոր տարին, եկել էին Գյումրի»,- ասում է Գոռ Թորոսյանը։

Զբոսավարի խոսքով`Գյումրին հյուրին պահող քաղաք չի համարվում, բայց միևնույն ժամանակ ընդգծում է, որ քաղաքի պոտենցիալը շատ մեծ է, եթե մի փոքր ՏԻՄ-ի կողմից, մարզպետարանի համապատասխան բաժնի կողմից տուրիստական ընկերությունների հետ համագործակցություն լինի։ Թորոսյանի գնահատմամբ` զրոյից էլ ցածր է պետության ուշադրությունը զբոսաշրջության ոլորտին, ամեն ինչ թողել են մասնավորի վրա։

«Գյումրի քաղաքի ենթակառուցվածքները պատրաստ չեն մրցակցելու եվրոպական երկրների հետ, բայց Գյումրին կարող է Թբիլիսիին այլընտրանք լինել։ Թբիլիսիի ճոխ զարդարանքն ու գնային քաղաքականությունն է գրավում շատ մարդկանց և Ամանորին Թբիլիսիում ասեղ գցելու տեղ չկա։ Թբիլիսիից բացի Բորժոմի, այլ վրացական քաղաքներ, բայց ցավոք սրտի մենք չենք մտածում այդ ուղղությամբ։ Մենք թողել ենք ինքնահոսի և շարժվում ենք «ինչ-որ եղավ» կարգախոսով»,-նշեց տուրիստական ընկերության հիմնադիր, զբոսավար Գոռ Թորոսյանը։

Զբոսավարը հավելեց նաև, որ տարիներ շարունակ իրենց կողմից բարձրաձայնվում են այս խնդիրները, բայց պետական մակարդակով բացակայում է համագործակցությունը։



Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան