Արտաքին 2 տարի առաջ - 16:30 24-06-2024

ԵՄ-ի դռները կփակվեն․ Բրյուսելը սպառնում է Թբիլիսիին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին վիճահարույց օրինագծի ընդունումից հետո Թբիլիսիի և վերջինիս արևմտյան գործընկերների միջև լարվածությունը չի մեղմվում։

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Վրաստանի համար «դուռը կփակի», եթե այս երկրի իշխանությունները շարունակեն իրենց քաղաքականությունը։

«Վրաստանի ժողովրդի համար ճանապարհը բաց է դեպի ԵՄ, սակայն, եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այս ճանապարհը կփակվի

Այսօր ԵՄ երկրները կոնկրետ որոշումներ չեն կայացնում, մենք խոսում ենք իրավիճակի և հնարավոր միջոցների քննարկման մասին, բայց շուտով Խաղաղության եվրոպական հիմնադրամի ֆինանսական աջակցությունը, շփումները բարձր քաղաքական մակարդակով, ֆինանսական աջակցությունը կարող են սահմանափակվել»,- ասել է նա՝ նախքան ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման մեկնարկը։

Եվրոպացի պաշտոնյան ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս միջոցառումները «չպետք է ազդեն բնակչության վրա»։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը, չնայած երկում առկա դժգոհություններին, մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքը։ Մայիսի 18-ին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո է դրել օրենքի վրա, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները, որոնք գործող խորհրդարանում մեծամասնություն ունեն, մայիսի 28-ին շրջանցեցին հանրապետության նախագահի վետոն, և օրենքը խորհրդարանի նախագահի ստորագրությամբ ուժի մեջ մտավ։

Օրենքը նախատեսում է, որ 20 և ավելի տոկոս արտասահմանյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներ պարտավոր են գրանցվել որպես «օտարերկրյա գործակալներ» և հաշվետվություն ներկայացնեն իրենց գործունեության վերաբերյալ։

Պարտավորությունը չկատարողների նկատմամբ կսահմանվեն տուգանքներ՝ մինչև 25 հազար լարի, ինչը հավասար է մոտ 8 հազար 700 ԱՄՆ դոլարի: Տուգանքից հետո հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշացման ամեն ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (մոտ 7 հազար դոլար):
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

11:30 Այնթապում տեղի ունեցած վթարի հետևանքով 14-ամյա մոպեդավար աղջնակը մահացել է
16:27 Բժիշկներին հաջողվել է կայունացնել Մինաս Ավետիսյան փողոցում հրազենային վիրավորում ստացած տղայի վիճակը
20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրել. Աննա Հակոբյան
23:11 Որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները
13:55 Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
23:57 ԱՄՆ-ն և Չինաստանը կարող են համաձայնության գալ, թե որ ոլորտներում չպետք է կիրառվի ԱԲ-ն. Բեսենտ
23:47 ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
23:27 ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է 244 անօդաչու թռչող սարք
23:32 «Ամերիկան հարյուր անգամ ավելի ուժեղ է Ռուսաստանից». Զելենսկին Թրամփին կոչ է արել հիշել ԱՄՆ ուժի մասին