Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 10:51 28-12-2021

Բրյուսելը սահմանափակումներ է մտցնում դիզելային շարժիչով հին մեքենաների համար

Հունվարի 1-ից Բրյուսելի, այսպես կոչված, ցածր արտանետումների գոտում նոր սահմանափակումներ են մտցվելու Եվրո-4 տիպի դիզելային շարժիչով ավտոմեքենաների համար։ Գործնականում, դրանց տեղաշարժը կարգելվի Բրյուսելի 19 կոմունաներում, հաղորդում է The Brussels Times-ը։

Նոր կանոնները կտարածվեն Բելգիայում գրանցված և Բրյուսելի մայրաքաղաքային կոմունայում երթևեկող 11 և ավելի բարձր տարիքի 76.500 տրանսպորտային միջոցի վրա, ներառյալ ավտոմեքենաները, ֆուրգոնները, ավտոբուսները և միկրոավտոբուսները: Դրանցից մոտ 25 հազարը գրանցված է հենց Բրյուսելում։

Brussels Environment գործակալությունը հույս ունի, որ միջոցառումը շոշափելի օգուտներ կբերի քաղաքին: Ուսումնասիրության համաձայն, որի ընթացքում գնահատվել է 130.000 ավտոմեքենա, Եվրո 4 դիզելային շարժիչով ավտոմեքենաներին բաժին է հասնում պինդ մասնիկների արտանետումների մոտ կեսը և թունավոր ազոտի օքսիդների մեկ քառորդը, չնայած որ այդ ավտոմեքենաները տարածաշրջանի տրանսպորտային միջոցների միայն 12%-ն են կազմում։

Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը հաշվարկել է, որ օդի աղտոտվածությունը բազմաթիվ սրտանոթային և շնչառական հիվանդությունների, ինչպես նաև տարեկան 9000 մարդու վաղաժամ մահվան պատճառ է դառնում Բելգիայում և 1000-ինը՝ Բրյուսելում:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան