Արտաքին 1 տարի առաջ - 12:53 03-01-2025

2025-ին եվրոպական որ երկրներում բնակարանների գներն ամենաշատը կթանկանան

Ըստ Fitch Ratings-ի տվյալների, առաջիկա երկու տարում աշխարհում բնակարանների գների բարձրացում է ակնկալվում:

«Երկրների մեծ մասում բնակարանների անվանական գները կբարձրանան ցածր և միջին միանիշ տոկոսային թվերի միջակայքում հաջորդ երկու տարվա ընթացքում», - ասվում է 2025 թվականի բնակարաններին և հիփոթեքային վարկերին վերաբերող կանխատեսման մեջ:

Գները աճում են, քանի որ շատ երկրներում բնակարանների առաջարկը չի հասցնում պահանջարկի հետևից, ասվում է Fitch-ի զեկույցում: Պահանջարկը մեծացել է գործազրկության ցածր մակարդակի, իրական աշխատավարձի բարձրացման և արժեզրկման նվազման շնորհիվ, ինչի հետևանքով գնորդների մոտ ավելի շատ ազատ եկամուտ է հայտնվել:

2025 թվականին բնակարանների գների ամենամեծ աճն ակնկալվում է Նիդեռլանդներում, Կանադայում, Բրազիլիայում և Մեքսիկայում։ Կանադայում և Նիդեռլանդներում դա պայմանավորված է առաջին անգամ բնակարան գնողներին աջակցելու կառավարության ծրագրերով, իսկ Բրազիլիայում և Մեքսիկայում խթանիչ կդառնա աշխատավարձերի և շինարարության ծախսերի մեծացումը, հայտնում է euronews-ը։ Իրական եկամուտները շարունակում են աճել եվրոգոտում՝ խթանելով պահանջարկը և բարձրացնելով գները գրեթե բոլոր անդամ երկրներում։

Միակ բացառությունը Ֆրանսիան է, որտեղ ակնկալվում է գների անկում՝ բնակչության սահմանափակ հնարավորությունների և քաղաքական անորոշության պատճառով: Սակայն անկման ակնկալվող տեմպը կլինի ավելի դանդաղ, քան անցյալ տարի, քանի որ գները պոտենցիալ կսկսեն աճել 2026 թվականին, ասվում է զեկույցում:

Նիդեռլանդներում ակնկալվում է, որ գների աճը կդանդաղի այս տարվա 13%-ից մինչև 8-10% 2025-ին և 6-8% 2026-ին: Սա շարունակում է մնալ աշխարհում ամենաարագ աճի տեմպերից մեկը, որը հիմնականում պայմանավորված է մատչելի տների անբավարար քանակությամբ և առաջարկի սահմանափակմամբ՝ շինանյութի և աշխատուժի արժեքի աճի պատճառով:

Եվրոպական այլ երկրներում՝ Գերմանիայում և Իսպանիայում, գների աճի արագացում է սպասվում, մինչդեռ Դանիայում պահպանվելու է կայունությունը։

Մեծ Բրիտանիայում Fitch-ը նույնպես ակնկալում է բնակարանների գների չափավոր աճ 2%-ից 4%-ի սահմաններում 2025 և 2026 թվականներին՝ պայմանավորված հիփոթեքային վարկերի ցածր տոկոսադրույքներով, քանի որ վարկատուներն արդեն 2025թ.-ի համար 3,5% տոկոսադրույք են սահմանել, ինչպես նաև ուժեղ աշխատանքի շուկայի և անվանական եկամուտների աճի աջակցությամբ։

Ակնկալվում է, որ 2025 և 2026 թվականներին Իտալիայում բնակարանների գները կբարձրանան 0,5-2,5%-ով` պահանջարկի սառեցման պատճառով, որը հիմնականում պայմանավորված է հիփոթեքային բարձր տոկոսադրույքներով:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի