Բնակարան, ամառանոց, 3 հողամաս, 32 մլն դրամ եկամուտ. Անահիտ Ավանեսյանի և ամուսնու ունեցվածքը

Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 02-01-2025
Այսօր ձեզ ենք ներկայացնում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և և նրա ամուսնու՝ Ստեփան Ավանեսյանի տարեկան հայտարարագրերը։

Մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը 2018-ի իշխանափոխությունից հետո զբաղեցրել է Առողջապահության փոխնախարարի, 2020-ի մայիսի 11-ից՝ առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ արդեն 2021-ի հունվարի 18-ին վերջինս նշանակվել է նախարար և առ այսօր շարունակում է պաշտոնավարել։

Որպես անշարժ գույք՝ Անահիտ Ավանեսյանը հայտարարագրել է 1 ամառանոց՝ Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում և 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, երկուսն էլ համատեղ սեփականությամբ։ Ամառանոցը Ավանեսյանը ձեռք է բերել 2005, բնակարանը՝ 2014 թվականին։ Տարեվերջին նախարարի անշարժ գույքը ամբողջովին պահպանվել է։

Անահիտ Ավանեսյանը շարժական գույքի բաժնում հայտարարագրել է 2012 թվականի արտադրության FORD մակնիշի մեքենա, որը նա գնել է 2015 թվականին։ Այս մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Վերջինս 1 մլն դրամ արժեքով բաժնեմաս ունի մի ընկերությունում, որը ձեռք է բերել 2011 թվականին։

Ավանեսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2.101.880.5 դրամ և 73.52 եվրո, որից տարեվերջին պահանվել է միայն 73.52 եվրոն։ Կանխիկ դրամ նախարար Ավանեսյանը չի հայտարարագրել։

Անահիտ Ավանեսյանի տարեկան եկամուտները կազմել են 30.111.378 դրամ, որից 18.118.378 դրամը ՀՀ Առողջապահության նախարարությունից ստացած աշխատավարձն է, 12.000.000 դրամը՝ Աբովյան 39 ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը։

Նշենք, որ «Աբովյան 39» ՍՊԸ–ն զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ։ Ըստ Ավանեսյանի՝ Աբովյան 39-ում գտնվող անշարժ գույքը ժառանգություն է ստացել հորից և 2012թ․-ից ի վեր տվել է վարձակալության: «Աբովյան 39»-ի բաժնետերերից են եղել նաև Անահիտ Ավանեսյանի քույրը՝ Շուշան Վարդանյանը և մայրը՝ Մարգուշ Վարդանյանը:

Վերջինս առևտրային բանկերից մեկում ունեցել է նաև 40.035 դոլար ավանդ, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Նախարարի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 3 հողամաս՝ 3-ն էլ Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Հայտարարագրի համաձայն՝ 3 հողամասերն էլ վերջինս ձեռք է բերել 2007 թվականին ապրիլի 17-ին։ Հողամասերը տարեվերջին նույնությամբ պահպանվել են։

Ստեփան Ավանեսյանը որպես շարժական գույք հայտարարագրել է 2010 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2015 թվականից։ Այս ավտոմեքենան նույնպես տարեվերջին պապանվել են։

Վերջինս 6680 դրամ արժեքով բաժնեմաս ունի ունի մի ընկերությունում, որի անունը չի նշվում։

Ստեփան Ավանեսյանի կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 1.250.000 դրամ և 4550 դոլար, որը տարեվերջին հասել է՝ 1.600.000 դրամի և 5000 դոլարի։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին գումար չի եղել, իսկ տարեվերջին եղել է 428,209.5 դրամ։

Նա տարվա ընթացքում 100 հազար դոլար ընհանուր արժեքով 2 փոխառություն է հանձնել, որոնք տարվա ընթացքում վերադարձվել են։

Անահիտ Ավանեսյանի ամուսնու տարեկան եկամուտը կազմել է 1.875.500 դրամ, որը «ՀԱՐԹՏԵՔ» ընկերությունից ստացած աշխատավարձն է։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ