Արտաքին 1 տարի առաջ - 17:18 29-12-2024

Ադրբեջանը Ռուսաստանից փոխհատուցում է պահանջում ինքնաթիռի կործանման համար

Ադրբեջանի իշխանությունները ռուսաստանյան կողմին են փոխանցել Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի կործանման մեղքն ընդունելու, միջադեպի մեղավորներին պատժելու և փոխհատուցում վճարելու պահանջները, ադրբեջանական պետական ​​AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Փոխանցում է News.am-ը։

«Մեր պահանջները հստակ փոխանցել ենք ռուսաստանյան կողմին, դրանք փոխանցվել են դեռ դեկտեմբերի 27-ին։ Որո՞նք են դրանք։ Նախ՝ ռուսաստանյան կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։ Երկրորդ՝ ընդունի իր մեղքը։ Երրորդ՝ պատժի մեղավորներին, քրեական պատասխանատվության ենթարկի նրանց և փոխհատուցում վճարի ինչպես պետությանը, այնպես էլ տուժած ուղևորներին ու անձնակազմի անդամներին։ Սրանք են մեր պայմանները: Դրանցից առաջինը երեկ արդեն կատարվել է։ Հուսով եմ, որ մնացած պահանջները նույնպես կբավարարվեն»,- ասել է Ալիևը։

Ամենից շատ դիտված

08:03 Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց․ «Հրապարակ»
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում