Մամուլ 1 տարի առաջ - 08:35 28-12-2024

«Փաշինյանը դուրս է եկել տանից և դարձել Խաչատուր Աբովյան»․ Հրապարակ

Անգամ իշխանական թիմում երեկ «բոցվում» էին Նիկոլ Փաշինյանի վրա, թե «դուրս է եկել տնից ու դարձել Խաչատուր Աբովյան»։ Բանն այն է, որ երեկ վաղ առավոտյան Փաշինյանը Ֆեյսբուքի էջում մի տեսանյութ էր հրապարակել՝ կից գրառմամբ, թե գնում է աշխատանքի, սակայն կառավարության նիստի ուղիղ հեռարձակումից պարզ դարձավ, որ ոչ թե Փաշինյանն է վարում նիստը, այլ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Ուշագրավ է, որ գործադիրի ամեն հինգշաբթի կայանալիք հերթական նիստը մեկ օրով հետաձգվել էր թերեւս այն հաշվարկով, որ Փաշինյանը վարի նիստը, որովհետեւ հինգշաբթի ԵԱՏՄ-ի գագաթնաժողովին էր տեսակապով միացել, քանի որ օրեր առաջ հայտարարեց, թե քովիդով է վարակվել եւ չի կարող ֆիզիկապես մասնակցել, իսկ երեկ տնից դուրս է եկել՝ աշխատանքի, բայց այդպես էլ նիստ չի վարել։ Ինչո՞ւ, գուցե Փաշինյանը փոխել է աշխատավայրը եւ այլեւս ՀՀ վարչապե՞տը չէ։ Մեր այս հարցերին երեկ հնարավոր չեղավ պատասխաններ ստանալ, ո՛չ նախագահի մամուլի խոսնակը, ո՛չ էլ հասարակայնության հետ կապերի վարչությունից չպատասխանեցին մեր զանգերին։ Թերեւս` պատճառը քովիդի թեստն է, իբրեւ թե մեկուսացել է, որ չվարակի կառավարության անդամներին:

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան