Ներքին 1 տարի առաջ - 18:59 27-12-2024

Կառավարությունը սահմանել է կարևորագույն օբյեկտների պետական պահպանության նոր չափորոշիչներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ներքին գործերի նախարարության կողմից ներկայացված որոշմանը, որով սահմանվում են պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների նոր չափորոշիչներ և ցանկ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է Ներքին գործերի նախարարության բարեփոխումների շրջանակում՝ միջազգային փորձի հիման վրա։

Կառավարության դեկտեմբերի 27-ի նիստում ընդունված որոշմամբ՝

1) սահմանվել են օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչներ, որոնք մինչ այժմ բացակայել են,

2) վերանայվել է նշված չափորոշիչների հիման վրա Ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը,

3) հստակ կտարանջատվի շենքերի և շինությունների պահպանության ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր և պետական հատվածների գործունեությունը և կձևավորվի պատշաճ մրցակցային միջավայր։

Ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պահպանությունը կիրականացվի միայն այն օբյեկտներում, որոնք համապատասխանում են սահմանված չափորոշիչներին՝ գործնականում ունենալով այդպիսի պահպանության իրական անհրաժեշտություն։ Այլ օբյեկտների պահպանության գործընթացում կմեծանա լիցենզավորված մասնավոր պահնորդական կազմակերպությունների ներգրավվածությունը։

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2026թ. հունվարի 1-ից։ Մինչ այդ, մասնավոր պահնորդական կազմակերպությունները
հնարավորություն կունենան՝ ընդլայնելու իրենց գործունեությունը, որպեսզի բավարարեն շենքերի և շինությունների պահպանության աճող պահանջարկը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի