Ներքին 1 տարի առաջ - 14:45 27-12-2024

44 տարեկան էր, 2 երեխաների հայր․ Գառնիում հրդեհի հետևանքով մոխրացած դի է հայտնաբերվել

Կոտայքի մարզի Գառնի գյուղի տներից մեկում բռնված հրդեհի հետևանքով քաղաքացու մոխրացած դի է հայտնաբերվել։

Oragir.News-ի տեղեկություններով՝ մահացածը 44 տարեկան տղամարդ է։

Գառնիի բնակիչները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ տվյալ տարածքը ծառայում էր որպես ամառանոց։

«Փոքրիկ այգետնակ էր, կողքը բիսեդկա կար և այլն։ Քանի որ մարմինն ամբողջությամբ մոխրացած է, հնարավոր չէ նույնականացնել, ուստի՝ ԴՆԹ փորձաքննության պետք է ենթարկեն։ Բայց 99% համոզված ենք, որ սեփականատիրոջ՝ 44-ամյա Ա․-ի, մարմինն է, քանի որ դեպքից ժամեր են ացել, բայց մինչ այս պահը նրա հետ որևէ մեկը կապի դուրս չի եկել։ Ինքը շատ լավ, շնորհքով տղա էր, ամուսնացած էր, ունի 2 երեխա»,- ասաց Գառնիի բնակիչներից մեկը։

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ժամը 10:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում այրվում է տուն:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազատամարտիկների փողոցի տներից մեկում (մոտ 20 քմ): Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է մոխրացած դի: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:40-ին, մարվել՝ 12:25-ին: Այրվել է տունը՝ գույքով:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
13:30 5564 արցախցի աշխարհազորայինների համար գումար է հատկացվել
11:47 Քիմ Քարդաշյանը խոսել է կերակրափողի առողջական խնդրի և հնարավոր վիրահատության մասին
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան