Ներքին 1 տարի առաջ - 17:25 26-12-2024

Լուսանկարներ՝ «Կանանց գաղութից»․ Աննա Հակոբյանը պատասխանատվության կենթարկվի՞

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, նախօրեին այցելել էր «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, ներկա գտնվել «Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության կազմակերպած տոնական համերգին։

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ քովիդով հիվանդ ամուսնու հետ շփվելուց հետո Հակոբյանը չի մեկուսացել, նա ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է կին դատապարտյալների լուսանկարներ և տեսանյութ, որը բուռն քննադատության է արժանացել օգտատերերի կողմից։

«Աննա Հակոբյանը դատապարտյալների լուսանկարները հրապարակելու իրավունք չուներ»,- գրում են քաղաքացիները։

Հարկ է նշել, որ հրապարակված լուսանկարում դատապարտյալ կանանց հագուստին փակցված են նրանց տվյալները՝ ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, որոնցով ևս հնարավոր է նույնականացնել։

Տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չենք կարող այս հարցի պատասխանը միայն լուսանկարների և տեսանյութի հրապարակումով ստանալ։

«Անձնական տվյալների պաշտպանությունը տվյալների հետ ճիշտ վարվելու մասին է, օրենքով որոշ կանոններ կան դրա համար։ Ու հասկանալու համար, թե այդ կանոններից որևէ մեկը խախտված է, թե չէ, պետք է կոնկրետ դեպքը իր հանգամանքներով ուսումնասիրել ու համադրել այդ կանոնների հետ։

Օրինականության սկզբունք կա, համաչափության սկզբունք կա, իրավական հիմքի առկայության սկզբունք կա և այլն։ Կարծում եմ՝ առանց պատշաճ քննության որևէ փորձագետ չի կարող ասել»,- նշեց մասնագետը։

Հարցին, եթե դատապարտյալ կանանցից որևէ մեկը բողոքի իր լուսանկարը և անձնական տվյալները, տվյալ դեպքում՝ անուն-ազգանունը հրապարակելու համար, ասի, որ իր համաձայնությունը չի եղել, ի՞նչ գործընթաց կարող է հետևել սրան, Գևորգ Հայրապետյանը պատասխանեց․

«Այս դեպքում մենք ունենք անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմին։ Եթե համապատասխան լիազոր մարմինը նման բողոք ստանա, ապա դիմումի հիման վրա վարչական վարույթի շրջանակում պետք է քննի և վերջում որոշում կայացնի՝ եղել է համաձայնություն, թե ոչ, արդյոք մարդու անձնական տվյալները մշակվե՞լ են օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ, թե՞ առնվազն մի պահանջի խախտում է եղել։ Եթե պարզվի, որ խախտում է եղել, պատասխանատվությունը կախված է դիմումի պահանջից և այն խախտումից, որը կգտնեն»,- ասաց մեր զրուցակիցը, ապա շեշտեց՝ առանց տվյալների մշակման՝ կոնկրետ դեպքը պատշաճ քննարկելու և առանց անձնական տվյալների մշակման կանոնների հետ համադրելու՝ հնարավոր չէ պնդել, որ կա խախտում։ Դա կարող է իրականացվել միայն համապատասխան քննությունից հետո։

Oragir.News-ը կապ հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալություն, որտեղից խնդրեցին գրավոր հարցմանը կից տվյալ լուսանկարներն ու տեսանյութն ուղարկել, կուսումնասիրեն և կպատասխանեն։

Oragir.News-ը զանգահարեց նաև Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված հեռախոսահամարին, բայց այն ինչպես միշտ անհասանելի էր։

Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները